ԳԼՈՒԽ Բ.
ԱՐԳԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ Մ0Տ ԲԵՐԵԼԻՔ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ
Ծանօթութիւն. Նշանակուած է 6-8 մարդու բաժին։
9-12 մարդու համար շատացնել 1½ անգամ
13-15 > > > 2 >
16-18 > > > 2½ >
19-24 > > > 3 >
97) ՍՊԻՏԱԿ ՀԱՑԻ ՓՌՆՉՈՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1-1½, ֆրանսիական բուլկի, 1 գդալ (այսինքն ⅛ ֆ.) եղ, կամ պրովանսեան ձէթ։
Կտրտեցէք ֆրանսիական բուլկին կանոնաւոր և մանր քառանկիւնիների. տապակի մէջ գցեցէք եղ, կամ ձէթ, կտրտած բուլկիները գցեցէք այդ եղի մէջ, խառնեցէք, դրէք փեչի մէջ և չորացրէք։
Այս փռնչորը կարելի է և առանց եղի չորացնել, մանաւանդ հիւանդների համար։
98) ՓՌՆՉՈՐ ՄՍԻ ՄԻՋՈՒԿՈՎ ԵՒ ՊԱՆՐՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ. տապակած միս, 1 հատ սոխ, 2 գդալ փշրած բուլկի, 1½ գդալ եղ, 1 ձու, 2 գդալ թթուասեր (սմետան), 1-1½ ֆրանս. բուլկի, ⅛ ֆ. քերած պարմական, կամ ուրիշ լաւ պանիր։
1 ֆ. տապակած տաւրի, կամ հորթի միսը ծեծեցէք 1 գլուխ սոխի ճետ, գցեցէք մէջը 2 գդալ մանր փշրած բուլկի,