Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/78

Այս էջը սրբագրված է

— 75 —

վերան սառը ջուր. պահեցէք այդպէս, այնքան, մինչև որ լաւ քամուի, նորից ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք մի փոքր մսաջուր, եփեցէք, բայց այնքան չեփէք, որ բրինձը ճխլուի, այլ մինչև անգամ կարելի լինի համարել։ բ) Կամ մի բաժակ բրինձը լուացէք սառը ջրով, եփեցէք, ինչպէս վերեւը յիշուած է, նախ՝ ջրում, ապա՝ մսաջրի մէջ, մինչև որ բրինձը փափկի, գցեցէք 1 գդալ եղ, լաւ խառնեցէք, լցրէք մսաջրով մի փոքր թացարած կաղապարի (ֆօրմայ) մէջ, սառեցրէք. մօտ բերելու ժամանակ շուռ տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ։

101) ՄԱՐԳԱՐՏԱՍԵՐՄԻԿ (պերլովայա կրուպա)

½ բաժակ (¼ ֆ.) մարգարտասերմիկը լուացէք, եփ տուէք առանձին ջրի մէջ, գցեցէք ⅛ ֆ. եղ և մինչև սպիտակելը լաւ հարեցէք։ Մօտ բերելու ժամանակ ածեցէք ապրանօթի (սուփովնիկ) մէջ, աւելացրէք վերան մսաջուրը և մօտ բերէք։

102) ՔԱՐԱՍԵՐՄԻԿ (մաննայա կրուպա)

½ բաժակ քարասերմիկը ածեցէք մսաջրի մէջ և մի երկու-երեք անգամ եփ տուէք։

103) ՎԷՐՄԻՇԷԼ (էրիշտայ, թել-խմոր)

Գնեցէք 1½ բաժակ (½ ֆ.) վէրմիշէլը, կոտրտեցէք, գցեցէք եփ եկող մսաջրի մէջ, կամ առաջուց եեփեցէք աղով եփ տուած ջրի մէջ։ Անհամեմատաբար լաւ և ձեռնտու է տանու պատրաստած էրիշտան (լապշայ)՝ 1½ բաժակ ալրից և 1 հատ ձուից. տես № 347։

104) ՄՍԱԼԻՑ ԱՐՄՏԻՔ[1]

ՄսաՋուրը քամեցէք, ինչպես ասուած Է № 1-ում, գցեցէք

  1. Մսալից արմտիք-գազար, նեխուր, մաղդինոս, ծնեբեկ և առհասարակ այն տեսակ կանաչիք, որոնց արմատը հաստ և մսալից է։