Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/79

Այս էջը հաստատված է

— 76 —

մէջը, մսաջրի մէջ առանձին եփած և լաւ կտրտած, 2 գազար, 2-3 բարակ մաղդինոս, 1 հատ նեխուր, 8-10 հ. ծնեբեկ, մի գլուխ գունաւոր կաղամբ։ Այս արմտիքի եփելը սկսեցէք ճաշից կէս ժամ առաջ, հակառակ դէպքում համը կը կորցնի։ Սրանց փոխարէն կարելի է և չորացրած արմտիք բանեցնել։

105) ԶԱՆԱԶԱՆ ԱՐՄՏԻՔ ԿԱՂԱՄԲՈՎ

Քամած մսաջրի մէջ (տես № 1) գցեցէք կտրտած և առանձին, մի և նոյն մսաջրի մէջ, եփ տուած երկու գազար, 1 նեխուր և 1 հատ միջակ մեծութեամբ կաղամբ (քեալամ). կաղամբի եփելը սկսեցէք 1 ժամ մօտ բերելուց առաջ), իսկ արմըտիքները՝ ½ ժամ առաջ։

106) ԶԱՆԱԶԱՆ ԱՐՄՏԻՔ ԿԱՐՏՕՖԻԼՈՎ

Քամած մսաջրի մէջ (տես № 1) գցեցէք, կտրտած և առանձին նոյն մսաջրով եփած՝ 2 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, մօտ 10 հատ կարտօֆիլ և 1 գդալ չորացրած մանր սիսեռ։

107) ԽԱՇԱԾ ԿԼԵՕՑԿԻ

⅓ բաժակ եղը և ½ բաժակ կաթը միասին եփ տուէք, ածեցէք մէջը ½ բաժակ ալիւր, շուտ շուտ խառնեցէք և մօտ կէս ժամ եփեցէք, կրակից յետ դրէք և իսկոյն այդ տաք խմորի մէջ կոտրեցէք 2-3 ձու եւ երբոր մսաջուրը եփ տուած` և քամած կը լինի՝ այս խմորից թէյի գդալով վերցրէք, գցեցէք մէջը, ամեն անգամ գդալը թաց արէք մսաջրի մէջ։ Խմորի մէջ կարելի է գցել կանաչ մաղդինոս։ Մսաջուրը ծածկեցէք խուփով և եեփեցէք, մինչև որ կլեօցկիքը երես ընկնին։