Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/80

Այս էջը հաստատված է

— 77 —

108) ԿԱՐՏՕՖԼԻ ԿԼԵՕՑԿԻ

ՀԱՐԿԱՒՈՐ Է Մի կերակրի խորը ափսէ կարտօֆիլ, 1 գդալ եղ, 1-2 ձու, ¼ բաժակ ալիւր։

Կճպած և լուացած կարտօֆիլները եփեցէք մի փոքր ջրի, կամ կաթնի մէջ. ջուրը դէն ածէք, իսկ կարտօֆիլները լաւ տրորեցէք, տրորած կարտօֆիլը 1½ բաժակից աւելի չը լինի. խառնեցէք հետը ¼ բաժակ ալիւր, 1-2 ձու, կէս թեյի գդալ աղ, մի գդալ եղ։ Ուտելուց մի փոքր առաջ՝ այս կլեօցկին թէյի գդալով գցեցէք եեփ եկած մսաջրի մէջ, ամեն անգամ գդալը թաց անելով մսաջրի մէջ. կաթսան խուփով ծածկեցէք, միջի մսաջուրը այնքան եփեցէք, որ կլեօցկիները երես ընկնեն ապա մօտ բերէք։

109) ՔԱՐԱՍԵՐՄԻԿՈՎ ԿԼԵՕՑԿԻ

1 բաժակ կաթը, ½ բաժակ եղը և աղը եփ տուէք, ածեցէք մէջը կէս բաժակ քարասերմիկ (մաննայա կրուպա), եփ տուէք, խառնեցէք, մինչև որ մի փոքր թանձրանայ, դրէք վառարանի մէջ 15 րոպէաչափ, յետոյ հովացրէք, խառնեցէք հետը լաւ սպիտակ հալած 4 ձուի դեղնուց և 4 ձուի սպիտակուց։ Մօտ բերելուց 5 րոպէ առաջ թէյի գդալով գցեցէք մսաջրի մէջ, ինչպէս յիշուած է № 107-ում։ Եփելուց յետոյ երբոր կլեօցկիները դուրս կը լողան, քափկիրով դուրս տուէք ապրանօթի (սուփովնիկ) մէջ, մսաջուրն էլ մէջը ածէք և մօտ բերէք։

110) ԱԼՐԷ ԿԼԵՕՑԿԻ

ՀԱՐԿԱՒՈՐ Է ¼ ֆ. եղ (կամ ¼ բաժակ թանձր սեր), 6 ձու, ½ բաժ. ալիւր։

4 սեղանի գդալ խիստ տաքացրած եղը լաւ հարեցէք սառոյցի վերայ, (կամ վերցրէք ¼ բաժակ թանձր սեր), խառնեցէք ½ բաժակ ալրի հետ, դարձեալ հարեցէք մինչև միաւորուիլը,