— 88 —
կէս բաժակ խմելու գինու հետ, աւելացրէք այնքան ջուր, որ բոլոր սօուսը 2½ բաժակից աւել չը լինի, գցեցէք շաքար և ջրի մէջ արած 2 թէյի գդալ կարտօֆլի ալիւր, ապա եփ տուէք։
133) ԿԱԹՆՈՎ ԵՒ ՎԱՆԻԼԱՅՈՎ ՍՕՈՒՍ՝ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. կաթ, սեր, կամ թթուասեր, 3—4 կտոր շաքար, 4—5 ձուի դեղնուց, ½ վերշոկ վանիլայ, կամ դարչին։
Երկու բաժ. անարատ կաթը (երեսը չը քաշած կաթ), կամ սերը եփ տուէք շաքրի հետ, աւելացրէք, եթէ կամենում էք, կէս վերշոկանոց տաշած (քերած) և շորի մէջ կապած վանիլայ, կամ դարչին, յետոյ մէջը կոտրեցէք 5 դեղնուց, լաւ խառնեցէք, դրէք կրակի վրայ և խառնեցէք մինչև թանձրանալը, բայց շատ եփ չը տաք. քամեցէք և ածեցէք բուդինգի վրայ։
134) ՇՕԿՕԼԱԴԻ ՍՕՈՒՍ՝ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ԵՎ ԲՐՆՁԻ ԿՈՂԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. կաթ, կամ սեր, 2 դեղնուց, 2—3 կտոր շաքար, ⅓ ֆ. շօկօլադի աղիւսակ (плитки шоколада).
2 ձուի դեղնուցը և շաքարը լաւ հարեցէք մինչև սպիտակելը, ածեցէք մէջը ⅓ աղիւսակ շօկօլադ, այս բոլորը լաւ խառնեցէք 2 բաժակ եփ տուած և մի փոքր հովացրած կաթի հետ, դրէք կրակին և հարեցէք մինչև թանձրանալը, բայց եփ չը տաք. այսպէս խաք-տաք ածեցէք բուդինգի վերայ։
135) ՆՇԻ ԿԱԹ՝ ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¼ ֆ. քաղցր նուշ, 5 հատ դառը նուշ, 3—4 կտոր շաքար։
Կէս ֆ. քաղցր և 5 հատ դառը նուշը ածեցէք եփ տուած ջրի մէջ, շուտով դուրս տուէք, կճպեցէք, հաւանգի մէջ ծեծեցէք