Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/92

Այս էջը հաստատված է

— 89 —

շատ մանր, ծեծելու ժամանակ ջրով քիչ նամ տուէք, բաց արէք 2—3 բաժակ տաք ջրով, կամ կաթնով. քամեցէք մաքուր շորի միջով՝ լաւ սխմելով, որ բոլոր հիւթը դուրս գայ, այդ հիւթի հետ, որ նշի կաթն է կոչվում՝ խառնեցէք շաքար և պատրաստ կը լինի բուդինգի վերայ ածելու համար։

136) ԲՈՒԴԻՆԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՐՕՄՈՎ ՇԱՏ ԼԱՒ ՍՕՈՒՍ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 գդալ եղ, 1 գդալ ալիւր, ½ կիտրոն (լիմոն), ¾ բաժ. խմելու գինի, ½ բաժակ մանր շաքար, 1 ըմպանակ (րիւմկայ) րօմ։

Մի գդալ ամենաթարմ եղը խառնեցէք 1 գդալ ամենալաւ ալրի հետ, բաց արէք 1 բաժ. ջրով, մի երկու ժամ եփ տուէք, քամեցէք, դրա մէջ ածեցէք ¾ բաժակ սպիտակ լաւ գինի, ½ բաժակ մանր շաքար, մի ըմպանակ րօմ, կամ կօնեակ, սրա մէջ քամեցէք կէս կիտրոնի հիւթը, ածեցէք այնքան ջուր, որ բոլոր սօուսը 2½ բաժակից աւել չը լինի, մի քիչ եփ տուէք և ածեցէք բուդինգի վերայ։

Պասուայ բուդինգի համար փոխանակ եղի՝ կարելի է գործածել պրովանսեան, կամ ընկուզի ձէթ։

137) ԽՆՁՈՐԻ ՍՕՈՒՍ

3 հատ թազայ խնձորները կճպեցէք, կտրտեցէք և հանեցէք միջուկը. խնձորի կճեպները եփեցէք 3 բաժակ ջրի մէջ, քամեցէք և ջուրը ածեցէք կտրտած խնձորների վերայ, գցեցէք դրա մէջ 6 կտոր շաքար, 1 վերշոկանոց դարչին և եփեցէք։ 2—3 թէյի գդալ կարտօֆլի ալիւրը բաց արէք մի քիչ սառը ջրի մէջ և շարունակ խառնելով՝ ածեցէք խնձորի մէջ, եփ տուէք և մօտ բերէք։