Էջ:Տերտերի և նրա բալդի ծառայի հեքիաթը.djvu/7

Այս էջը հաստատված է

Բայց մի պայման չըմոռանանք։
Մեզնից հեռու գետնի վրա,
Որտեղ կուզես նշան արա․
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը՝
Երեք տարեն ժողված հարկը։
Հը՛, լռվեցա՞ր։
Տե՛ս, վախեցար,
Թևդ ջարդի,
Վախկո՛տ Բալդի»։
«Հա, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա՜ լեզվին էս լակոտի,
Հլա՜ մտիկ պուճուր շանը։
Ա՛յ, էն ամպն է իմ նշանը։
Փայտդ էնտեղ ես կընետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ»․․․
Սատանեն էր, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին
Նա կցկտուր պատմեց պապին։

       Բալդին նորից
Թոկն ոլորեց
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից
Ձայներ եկան
Խոր հատակից։
Դարձյալ եկավ էն լղպորը,
«Այ անիծվի էս մեր օրը․
Բալդի՛, ունեմ և մի նոր բան»․․․