Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/121

Այս էջը սրբագրված է

ճմլում է, մի ձայն ասում է, որ դա լավ չէ, որ նա ետ է կանգնում իր նախկին որոշումից... Բայց, ախր, ի՞նչ էր ուզում ինքը... Չենթարկվել, չզիջել... Այո՜, իհարկե, կար մի րոպե, երբ նա այդպիսի մտադրություն ուներ, սակայն ինչո՞ւ... Ախր ինքը սիրում էր նրան... Վերջապես հասավ ցանկալի րոպեն, որին ինքը սպասել է ամբողջ օրեր ու ամբողջ տարիներ։ Մի երկար ու ջերմ համբույր միացրեց նրանց շրթունքները։ Բերտան ձգտում է դեպի նա, դեպի նրա գիրկը... Նա կուզենար պատկանել Էմիլին։ Նա այլևս չպիտի խոսի... Նա պետք է իրան վերցնե հետը... Նա պետք է զգա, որ ոչ ոք չի կարող իրան սիրել այնպես ուժեղ, ինչպես Բերտան...

Էմիլը վեր ելավ ու սենյակում անցուդարձ անել սկսեց։ Բերտան վերցրեց բաժակն ու մոտեցրեց շրթունքներին։ Էմիլը կամացուկ ասաց.

— Բավակա՛ն է, Բերտա։

Այո, նա իրավացի է, ախր ի՞նչ է անում ինքը։ Մի՞թե ինքը հարբել է ուզում։ Մի՞թե հարկավոր է այդ։ Նա ոչ ոքին հաշիվ տալու պարտական չէ, նա ազատ է ջահիլ և ուզում է գեթ մի անգամ երջանկություն ճաշակել...

— Չգնա՞նք,— ասում է Էմիլը։

Բերտան գլխով դրական նշան է անում, Էմիլը օգնում է նրան վերնազգեստը հագնելու։ Հայելու առաջ նա գլխարկը քորոցով ամրացնում է մազերին։ Նրանք գնում են։ Դռան մոտ կանգնած է մանկահասակ սպասավորն ու գլուխ է տալիս։ Դարպասի առաջ մի կառք է սպասում։ Բերտան նստում է կառքը։ Նա չի լսում, թե Էմիլը ի՜նչ է ասում կառապանին։ Էմիլը նստում է նրա կողքին։ Նրանք ամուր մեկմեկու սեղմված լռում են։ Կառքը առաջ է սահում երկա՜ր, երկա՜ր... Այս ո՞ւր է ապրում Էմիլը։ Գուցե նա դիտմամբ է պատվիրել կառապանին, որ հեռու ճանապարհով տանի, որովհետև ինքը գիտե, թե որքան դուրեկան է այսպես միասին գնալ մութ գիշերով։ Կառքը կանգ է առնում։ Էմիլը դուրս է գալիս։

— Հովանոցդ տո՜ւր,— ասում է նա և, վերցնելով բաց է անում այն։

Բերտան կառքից դուրս է ելնում, և նրանք երկուսով

121