Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/130

Այս էջը սրբագրված է

յում էր իրան, Շերտային թվում էր, թե նա այժմ բոլորովին այլ կերպ է հասկանում մարդկային հայացքների լեզուն: Ահա մեկը նայեց իրան մի քիչ լուրջ, կարծես ասում էր. «Շտա դու էլ այնպես ես, ինչպես և բոլորը»։

Ապա երկու երիտասարդ, որ խոսելով գնում էին, նրան հասան թե չէ՝ լռեցին։ Բերտային թվաց, թե դրանք գիտեն բոլորը, ինչ պատահել է երեկ գիշեր։ Մի շտապ գնացող մարդ էլ անցողակի մի հայացք նետեց նրա վրա, և նրա աչքերն ասում էին. «Ի՞նչ ես այստեղ ազնիվ կնոջ նման ման գալիս, չէ՞ որ երեկ գիշերը դու մեզնից մեկի հետ պառկած ես եղել մահճի մեջ»։ Այդ «մեզնից մեկի հետ» խոսքերն այնպես պարզ զգաց Բերտան, կարծես նրան լսելի կերպով ասացին այդ, և այդ բանը խայթեց նրան։

Առաջին անգամ նա գիտակցեց, որ տղամարդիկ որձեր, արուներ են, որ էգ են որոնում, իսկ կանայք՝ էգեր, որ վազում են որձերի հետևից, և որ նրանք միանում են, երբ միմյանց կարիքն են զգում։ Նրան այնպես էր թվում, որ դեռ երեկ այդ բանը չէր հասկանում, ապրում էր այդ մարդկանց մեջ, որպես խորթացած մեկը։ Նրա համար շատ խորհրդավոր ու անհայտ բաներ կային կյանքում։ Սակայն այժմ նա ինքն էլ բոլորի նման է, նրանցից ոչնչով լավ չէ։ Նա ամուսնության առաջին օրերն էր մտաբերում։ Այն ժամանակ նա ոչինչ չէր զգում, բացի ամոթն ու հիասթափումը։ Աղոտ կերպով հիշում է, նա մի տեղ կարդացել է, որ դա միշտ էլ այդպես է լինում։ Ոչ, նա տեսնում է, գիտե՝ ինչ տարբերություն կա նրանում, ինչ առաջ էր և ինչ այժմ։ Երևի ինքը ավելի խելացի է, նրբազգաց, քան այն մարդը, որ գրել է այդ։

Միայն այժմ Բերտան նկատեց, որ ինքը երեկվա ճանապարհով է գնում։ Նրա հայացքը կանգ առավ աֆիշներից մեկի վրա, ուր գրված էր այն համերգի մասին, որին պիտի մասնակցեր Էմիլը։ Նա հաճությամբ կանգ առավ այդ աֆիշի առջև։ Ինչ֊որ պարոն կանգնած էր նրա կողքին։ Բերտան ժպիտն երեսին մտածում էր. «Եթե միայն այս պարոնը իմանար, որ իմ աչքերն այն մարդու անվան վրա են ուղղված, որը երեկ գիշեր իմ սիրեկանն էր...

Հանկարծ նա հպարտությամբ լցվեց։ Իր երեկվա վար-

130