Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/144

Այս էջը սրբագրված է

տիստ էլ չլիներ, այլ ամենասովորական մի մահկանացու, մի որևէ հաշվապահ կամ դրա նման մի բան։ Միայն թե նա իրան պատկաներ, միմիայն իրան։

Մինչ այդ երկվորյակները շարունակում էին իրանց գամմաները նվագել։ Սա ինչ սարսափելի բան է նստել այստեղ ու այս անտաղանդ մանուկներին երաժշտություն սովորեցնել։ Ախր ի՞նչ բանի համար էր ուրախանում նա առավոտը... Այնտեղ, Վիեննա, լավ էր։ Կատարյալ ազատություն, Էմիլը, փողոցներում թափառելը, քաղաքային այգում զբոսնե՜լը... Ճիշտ որ, ինքը շատ փող ծախսեց, Մալմանների մոտ երկու դյուժին դաս էլ որ տա, չի վերադարձնի այդ փողը... Իսկ այժմ նորից այդ կյանքը իր ազգականների հետ, դասե՜րը... Երևի ստիպված կլինի դեռ նոր դասեր էլ որոնելու։ Այս տարի մուտքը չի ծածկում ծախսերը... Ահ, ի՞նչ կյանք է սա...

Փողոցում նա հանդիպեց բժիշկ Մարտինի կնոջը, որը հարձուփորձ էր անում, թե ինչպե՞ս է անցկացրել ժամանակը Վիեննա և, իմիջիայլոց, հասկացրեց, որ հազիվ թե Բերտան այնտեղ ժամանակը այնպես լավ անցկացրած լիներ, ինչպես այստեղ ինքը իր ամուսնու հետ։ Բերտան այնպես ուզեց ճչալ, որ այնտեղ շատ լավ էր, հրաշալի, ավելի լավ, քան տիկին Մարտինի համար այստեղ, որ ինքը ամեն ինչ հասկանում է, որ այնտեղ ինքը եղել է մի տղամարդու հետ, որը տիկին Մարտինի ամուսնից հազար անգամ ավելը գեղեցիկ է, որ այդ տղամարդը իր սիրեկանն է, իսկ տիկին Մարտինինը՝ լոկ մի օրինավոր ամուսին... Սակայն, իհարկե, այդ ամենը չասաց, լռեց։ Ասաց միայն, որ Ագաթայի և նրա երեխաների հետ զբոսնել է քաղաքային այգում։

Նա հանդիպեց և ուրիշ տիկինների, որոնց նա լավ ծանոթ չէր։ Առաջ նա քաշվում էր նրանցից, իսկ այժմ ավելի ազատ էր, համարձակ։ Չէ՞ որ ինքը քաղաքի մեջ միակ կինն էր, որ մի այդպիսի բան էր ապրել։ Եվ նա ափսոսում էր, որ ոչ ոք չգիտե այդ։ Չէ՞ որ այդ կանայք, նույնիսկ եթե նրանից արհամարհանքով երես դարձնեին, այնուամենայնիվ, իրենց հոգում պիտի նախանձեին իրան։ Իսկ եթե նրանք կարողանային իմանալ, թե ո՞վ էր... նրա անունը... Աստվա՜ծ, ի՞նչ ափսոս,

144