Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/156

Այս էջը սրբագրված է

տրամադրությունը, որ ինքը օտար է բոլոր այս մարդկանց: Ամայի փողոցներով տուն դառնալիս՝ նա մի սպայի հանդիպեց, որի երեսը իրան ծանոթ էր։ Նա գնում էր ինչ-որ ջահիլ ու սիրուն կնոջ հետ, որին Բերտան առաջ երբեք չէր տեսել։ Երևի դա Վիեննայից եկած կին է, մտածեց Բերտան։ Եվ նա ուզեց, որ իրան էլ մի ջահիլ ու սիրուն սպա ճանապարհ դներ... Ինչո՞ւ չէ... Չէ՞ որ բոլորը միատեսակ են, և ինքը արդեն կարգին կին լինելու իրավունքը կորցրել է... Էմիլը... չէ՞ որ նա էլ չէր հավատում։ Էհ, մի՞թե միևնույն չէ՞։

Նա տուն եկավ, հանվեց ու պառկեց։ Օդը խեղդուկ էր: Վեր ելավ ու պատուհանը բացեց։ Դուրսը մութ էր։ Գուցե մեկը կանգնա՞ծ է այնտեղ, պատուհանի տակ և նայում էիր մարմնին, որ սպիտակ բծի նման արտանկարվում է սև ֆոնի վրա։ Նա կուզեր, որ այդպես լիներ... Հետո նա պառկեց։ Այո, ինքը ուրիշներից լավ չէ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի այդ... Մտքերը շփոթվում էին։ Այո, Էմիլն է մեղավոր, որ ինքը այդպիսի կին դարձավ։ Իրան Էմիլն այդպիսի կին դարձրեց։ Նա վերցրեց իրան, որպես փողոցային մի կնոջ, հաճույքն ստացավ ու հետո մի կողմ շպրտեց... Օ, ասավա՜ծ, աստվա՜ծ, որքան վատ են բոլոր տղամարդիկ... Բայց, այնուամենայնիվ... լավ էր։

Նա քնեց։

Հետևալ օրը հանդարտ ու տաք անձրև էր գալիս։ Բերտան գոհ էր։ Այդ գորշ եղանակը ավելի էր համապատասխանում իր տրամադրությանը, քան պայծառ արևի լույսը։ Նրան թվում էր, որ ինքը այժմ ավելի հանգիստ է։ Անձրևային օրվա գորշ գույնի վրա ամեն ինչ այնքան հասարակ ու սովորական էր երևում։ Վաղը կարող է պատասխան գալ, իսկ այսօր մի նույնպիսի օր է, ինչպես հարյուրավոր ուրիշ օրերը։ Նա դասերին գնաց։ Ռիխարդի հետ նա այս անգամ սովորականից ավելի խիստ էր վարվում և նրա ձեռներին խփում էր,

156