Սենյակում մեռելային լռություն է տիրում, միայն փողոցից, պատշգամբի դռնից աղոտ որոտմունք է լսվում. լսվում են ձայներ, կառքերի աղմուկ, հեծանիվների զանգահարություն, թռչունների ճռվողյուն։ Մեկի թուրը դիպավ սալահատակին ու աղմուկ հանեց։ Այդ բոլորը այնքան օտար են ու անկորեկտ...
Աննան անհանգիստ էր. նա գլուխը մեկ այս, մեկ այն կողմն էր դարձնում, քանի գնում՝ ավելի արագ, ավելի հաճախ... Բերատն լսում է, որ մեկը իր ետևում ասաց. «Սկսվում է»։ Նա ետ է դառնում և տեսնում է հիվանդապահ կնոջը, որի դեմքը զվարթ է... Բերտան այժմ հասկանում է, որ դա լավ տրամադրության ապացույց չէ։ Կնոջ դեմքը այդպիսի արտահայտություն է ընդունել նրա համար, որ նա ուժ է գործ դնում իր ցավը զսպելու։ Բերտային սարսափելի է թվում այդ դեմքը։ Եվ արդյոք ի՞նչ էր ուզում ասել նա... Ի՞նչն է սկսվում... Համե՞րգը, թե՞ ներկայացումը թատրոնում... Նա մտաբերեց, թե իր մահճակալի մոտ էլ են արտասանվել այդ բառերը, երբ սկսվեց ծննդաբերության երկունքը։
Աննան հանկարծ լայն-լայն բացեց իր մեծամեծ աչքերը... Նա հայացքը ամուսնուն ուղղեց ու ասաց՝ ապարդյուն կերպով վեր բարձրանալ աշխատելով.
— Միայն քեզ... հավատա՛ ինձ, միմիայն քեզ եմ...
Վերջը չջոկեց Բերտան, բայց հասկացավ։
— Ես գիտեմ, — պատասխանեց Ռուպիուսը։ Նա թեքվեց ու համբուրեց կնոջ ճակատը։
Աննան նրա վզովը փաթաթվեց ու մի երկարատև, հրաժեշտի համբուրով համբուրեց նրա շրթունքները։ Հիվանդապահը կրկին դուրս գնաց։ Հանկարծ Աննան ետ հրեց ամուսնուն։ Այլևս չէր ճանաչում, գիտակցությունը կորցրել էր: Բերտան վախեցած տեղից վեր ելավ, բայց մահճից չհեռացավ։
Ռուպիուսը նրան ասաց.
— Գնացե՛ք։
Սակայն Բերտան տատանվում էր։
— Գնացերք,— խստությամբ կրկնեց Ռուպիուսը։168