Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/171

Այս էջը սրբագրված է

որ իր մեջ մայր լինելու բուռն ցանկություն ծագեցրեց։ Ինչո՞ւ էր լռում այդ ցանկությունը այն ժամանակ, երբ ինքը վերջին անգամ հանգչում էր Էմիլի գրկում... Այժմ հասկացավ նա, որ իրան լոկ րոպեական հաճույք էր հարկավոր. Ինքը ոչնչով լավ չէր այն կանանցից, որոնց փողոցից են վերցնում։ Եվ եթե ինքը նույնպես կործանվեր, ինչպես կործանվեց Աննան, դա միայն իր արժանավոր պատիժը կլիներ, լոկ իսկական հատուցումը։

— Ես կուզեի մի անգամ էլ տեսնել նրան,— ասաց նա։

Ռուպիուսը դուռը ցույց տվեց: Բերտան բացեց դուռն ու դանդաղորեն մոտեցավ մահճակալին։

Նա երկար կանգնած էր Աննայի գլխավերևը, հետո մեռելի աչքերը համբուրեց։ Մի արտասովոր անդորրություն զգաց նա։ Հաճությամբ նա ժամերով կկանգներ այստեղ։ Այդ գունատ, հանդարտ դեմքին նայելով՝ նա մոռանում էր իր անձնական վիշտը։ Չոքեց ու ձեռները պարզեց վեր, բայց աղոթել չԷր կարողանում։ Աչքերը մթնեցին։ Մի սարսափելի թուլություն տիրեց նրան, և գլուխը պտտեց։ Նա կամաց ցնցվեց, ապա խորը շունչ քաշեց ու կարծես թե մի բանից ազատվեց։ Մի հոգնություն իջավ, և նա զգաց, որ իր բոլոր նախկին անհանգստությունն ու ահը հալվում է, որ հավիտենապես չքացան իր վերջին օրերի բոլոր խենթ հուզումներն ու բոլոր կիրքը։ Այդ մահու մահճի վրա խոնարհվելով՝ նա զգաց, որ ինքը այն մարդկանցից չէ, որոնք թեթև ու անվախ զվարճանում են կյանքում։ Զզվանքով էր մտաբերում նա այժմ կրքի միակ ժամը, որ վիճակվել էր իրան։ Դա նրան անամոթ խաբեություն թվաց այն անմեղ համբույրի համեմատությամբ, որը լուսավորեց իր բոլոր կյանքը։

Եվ, Աննայի գունատ դեմքին նայելով, Բերտան ակամա մտածում էր այն անհայտ մարդու մասին, որը Աննայի մահվան պատճառ էր դարձել, որը անպատիժ ապրում է մեծ մարդաշատ քաղաքում և ոչ զղջում է զգում, ոչ խղճի խայթոց։

Ինչպես մյո՞ւսը։ Ո՛չ, ինչպես մյուս հազարավորները, որոնք ամեն օր անցնում են իր կողքով, հագուստին դիպչում,

171