Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/174

Այս էջը սրբագրված է

Ամերիկայի կյանքից առնված բազմաթիվ վեպերի, վիպակների և ակնարկների։

Էջ 92 Կլոշտեռնեյբուրգ— Վիեննական անտառի հյուսիսային ծայրին, Վիեննայից ոչ հեռու գտնվող քաղաք։

Էջ 97. Թեզեյի տաճար— քաղաքային այգու կենտրոնում կառուցված գեղաքանդակ փոքրիկ տաճար, վիեննական կլասիցիզմի փոքրաթիվ հուշարձաններից մեկը։ Ժամանակին կառուցված է եղել «Թեզեյն ու Մինոտավրը» արձանախմբի համար (հեղինակ՝ Անտոնիո Կանովա, 1757—1822), որն այժմ տեղավորված է Վիեննայի արվեստի պատմության թանգարանի աստիճանավանդակում։

Էջ 105. Մարիա Թերեզայի արձանը գտնվում է Վիեննայի կենտրոնում, Ռինգում, Հաբսբուրգների նախկին նստավայրի՝ Հոֆբուրգի պալատի դիմաց։

Էջ 108. Վոտիվկիրխե— գոթական, մի եկեղեցի, կառուցված Վիեննայում, 19-րդ դարի 70-ական թթ., վիեննական ճարտարապետ Ֆերստելի կողմից, 1853 թ. ավստրիական կայսր Ֆրանց — Իոսիֆի վրա մահափորձ կատարելու վայրում։

Էջ 108. Ստեֆանի հրապարակը Վիեննայի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում է 12-րդ դարի սկզբներին կառուցված հանրահայտ սուրբ Ստեֆանի տաճարը։

Էջ 109. Կերտներշտրասսե — Վիեննայի կենտրոնական առևտրական փողոցը։

Էջ 125. Լերխենֆելդերի եկեղեցին Վիեննայի ամենահին եկեղեցիներից մեկն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասից ոչ հեռու։

Վիպակի հայերեն բնագրում սպրդել է երկու վրիպակ, որ ուղղված է ըստ գրքի ռուսերեն թարգմանության.

Էջ 87. տպագրվել է՝ Հետո Բերտան հանդիպեց իր տագերկնոջը, որ շագանակիների ծառուղիով իր կողմն էր գալիս — ուղղված է՝ Հետո Բերտան հանդիպեց իր տաղերը, որ շագնակենիներին ծառուղիով իր կողմն էր գալիս։

Էջ 68. տպագրվել է՝ — Ինչպե՞ս,— հարցրեց Բերտան ու վախեցած նայեց տագերկնոջը, կարծես իրան մի բանում բռնեցին։— ուղղված է՝— Ինչպե՞ս,— հարցրեց Բերտան ու վախեցած նայեց տագերը, կարծես իրան մի բանում բռնեցին։

Էջ. 129. տպագրվել է՝ Նա ամուսնության առանձին օրերն էր մտաբերում — ուղղված է՝ Նա ամուսնության աոաջին օրերն էր մտաբերում։

174