Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/30

Այս էջը սրբագրված է

ցին ինքը լրագրում մի այնպիսի մարդու անուն կարդաց, որին երջանիկ էր համարում։ «Մեր հռչակավոր հայրենակից Էմիլ Լինդբախը, իր մեծ հաջողությամբ Սպանիա և Ֆրանսիա կատարած ճանապարհորդությունից մի քանի օր սրանից առաջ, նորից Վիեննա է դարձել։ Մադրիդում երևելի վարպետը պատիվ է ունեցել թագուհու առաջ նվագելու։

Ամսի 24-ին պարոն Լինդբախը մասնակցելու է Ֆորորլբերգի հեղեղից վնասված բնակիչների օգտին տրվող բարեգործական համերգին, մի հանգամանք, որը չնայած սեզոնի ուշ պահուն, խորապես պիտի շարժե հասարակության հետաքրքրությունը»։

Բերտան դժվարանում էր նույնիսկ երևակայել, որ դա նույն այն մարդն է, որին ինքը, այն էլ ե՞րբ, տասներկու տարի առաջ, սիրել է։

Տասներկու տարի առա՜ջ։ Նա զգում էր, ինչպես ջերմ արյունը գլուխն է խփում։ Նրան թվում էր, թե ինքը իր աստիճանաբար ծերանալուց պիտի ամաչի։

Արևը մայր էր մտել։ Բերտան իր երեխայի ձեռքից բռնեց և մնացյալ մանուկներին մնաս բարև ասելով, կամաց-կամաց դեպի տուն գնաց։

Այն տունը, որի առաջին հարկում նա ապրում էր, նոր փողոցներից մեկում էր գտնվում։ Բնակարանների պատուհանների առջև բացվում էր բլուրների տեսարանը, և դեմառդեմ մի հրապարակ կար։

Երեխան աղախնին հանձնելով՝ Բերտան նստեց պատուհանի առջև և շարունակեց լրագրի ընթերցումը։ Նրա մեջ մի հին սովորություն է մնացել ամենից առաջ գեղարվեստի լրաբաժինը կարդալ։ Այդ սովորությունը ծագել էր դեռ մանկությունից, երբ նա իր եղբոր հետ, որը հիմա դերասան է դարձել, Բուրգ-թատրոնի չորրորդ գալերեան էր գնում։ Այս հետաքրքրությունը նրա մեջ, բնականաբար, կոնսերվատորիա մտնեուց հետո ավելի ևս զարգացավ։

Այն ժամանակները նա ամենաանշան դերասանների, երգիչների և դաշնակահարների անուններն անգամ գիտեր։ Եվ երբ որ հետագայում վերջ տրվեց իր թատրոն գնալուն, կոնսերվատորիական ուսմանը և սեփական գեղարվեստական ձգտումներին, նրա մեջ մի տեսակ հոգեկան կապ մնաց այն զվարճալի

30