Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/36

Այս էջը սրբագրված է

Նրանք սանդուխտով իջան բակը, որի մեջտեղից մի մարգագետին էր սկսվում և գնում էր մինչև հարևան պատը։ Այնտեղ մի քանի թուփ կար և մի քանի ծառ փայտե ցցերին ամրացրած։ Քամի օրերը այստեղից լսվում էր գետի աղմուկը։

Պատի տակ երկու ծղոտե աթոռ էր դրված և նրանց առջևը՝ մի փոքրիկ սեղան։ Բերտան ու Էլլին նստեցին այդտեղ։ Էլլին դեռ բաց չէր թողել Բերտայի ձեռքը։

— Ասա՛ ինձ, հարսի։

— Ի՞նչ Էլլի։

— Տե՛ս, արդեն ես մեծացել եմ, պատմիր ինձ մի բան նրա մասին։

Բերտան ցնցվեց։ Նրան թվաց, թե այդ հարցը իր հանգուցյալ ամուսնին չի վերաբերվում, այլ՝ մի ուրիշին։ Եվ հանկարծ նրա աչքի առաջ արագ ծագեց Էմիլ Լինդբախի պատկերը, այն, որ տեսել էր պատկերազարդ լրագրում։ Սակայն իսկույն չքացավ այն։ Մանուկ աղջկա հարցը Բերտայի սիրտը շարժեց։ Երևի Էլլին կարծում է, թե ինքը շարունակում է իր մեռած ամուսնի մասին մտածել և դարդ անել։ Նա զգում էր, որ եթե սկսե իր ամուսնի մասին խոսել, սիրտը կթեթևանա։

Այդ րոպեին այգի նայող պատուհանից լսվեց Ռիխարդի ձայնը.

— Կարելի՞ է, ես էլ գամ ձեզ մոտ, թե՞ դուք գաղտնիքներից եք խոսում։

Բերտալին հանկարծ թվաց, որ Ռիխարդը նման է Էմիլ Լինդբախին։ Թե՞ միայն սրա երկար մազերն են ու հասակը, որ հիշեցնում են նրան։ Ռիխարդի տարիքին էր Լինդբախը, երբ Բերտան նրան սիրում էր։

— Սեղանը պատվիրած է,— ասաց Ռիխարդը՝ բակը մտնելով։

— Դու կգա՞ս մեզ հետ, հարսի,— հարցրեց նա, ապա հենվեց Բերտայի աթոռի մեջքին ու նրա երեսը շոյելով, թարմ ու սիրալիր ձայնով ասաց.

— Իմ խաթրու արի, սիրուն հարսի։

Բերտան ակամա փակեց աչքերը։ Այդ գգվանքը մի քաղցր ջերմություն տարածեց նրա մեջ։ Կարծես իր որդու մանկական ձեռներն էին, որ շոյում էին իր երեսը։ Հետո դրան սկսեց մի ուրիշ հիշողություն խառնվել։ Նրա մտքում վերակենդա-

36