Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/39

Այս էջը սրբագրված է

շատ գեղեցիկ քաղաք է։ Ես այնտեղ տասնչորս տարի առաջ եմ եղել։ Այն ժամանակ ես քսանութ տարեկան էի, այժմ՝ քառասուներկու կամ, եթե կուզեք, ութսունչորս։ — Նա մի թերթ այն կողմը դրեց։ — Ահա սա Օստանդինն է. «Չիբուխ ծխողը»։ Երևելի է նկարված չիբուխ քաշողը: Բնագիրը Վիեննայում է:

— Կարծեմ, ես հիշում եմ այդ նկարը։

— Եթե ուզում եք հետս այս նկարները նայել, խնդրեմ նստեցեք դիմացս կամ այստեղ, կողքիս, այսպես ավելի հարմար կլինի նայելու։ Ահա հրաշալի մի նկար, Ֆալկենբորգինն է, հրաշալի է, չէ՞։ Առջևի մասը չնչին է թվում, սահմանափակ, ոչ մի առանձին բան չկա, մի գյուղացի գեղջկուհու հետ պարում է, իսկ պառավը նրանց նայում ու բարկանում է։ Այստեղ էլ, տան դարպասից վեդրոյով ջուրը ձեռքին մի մարդ է դուրս գալիս։ Դա, իհարկե, չեչին բան է։ Բայց ահա ետևի մասում, տեսնո՞ւմ եք, մի ամբողջ աշխարհ կա։ Կապույտ լեռներ, կանաչի մեջ կորած քաղաքներ, ամպամած երկինք և ահա մի տուրնիր։ Դա, որոշ չափով, ավելորդ բան է, բայց մյուս կողմից՝ դա լավ է և սազում է նկարի սյուժետին։ Ախր ամեն տեղ հետին մաս կա և ամեն ինչում։ Ահա թե ինչու շատ ուղիղ է նկատված այստեղ, այդ գյուղական տան ետևից սկսվում է ամբողջ աշխարհը իր տուրնիրներով, լեռներով, գետերով, ամրոցներով, խաղողի այգիներով ու անտառներով։ — Նա փղոսկրյա թղթահատով ցույց էր տալիս նկարի բոլոր այն մասերը, որ հիշում էր իր խոսքերում։ — Հավանո՞ւմ եք: Սրա բնագիրը նույնպես Վիեննայի պատկերասրահում է գտնվում։ Դուք պիտի գիտենաք այս նկար։

— Ես, արդեն վեց տարի է, Վիեննա չեմ կենում։ Բացի այդ, այնտեղ եղած ժամանակս, վերջին տարիները մուզեյ չէի գնում։

— Չէ՜ ,— բացականչեց Ռուպիուսը։ — Իսկ ես հաճախ էի գնում այնտեղ։ Այս նկարի առջև միշտ կանգ էի առնում։ Այո՛, կար ժամանակ... Ես գնում էի։

Նա ժպտալով նայեց Բերտային, իսկ սա չգիտեր՝ ինչ պատասխանե։ Նա շարունակեց.

— Գուցե ես ձանձրացրի ձեզ այս նկարներով։ Մի քիչ սպասեցեք, կինս շուտով կգա տուն։ Գիտե՞ք, նա այժմ ամեն

39