գնալու մասին չի՞ մտածում։ Այդ հանաքին միացավ և Ագաթան, որ, սակայն, խիստ հայացքներ էր նետում ամուսնի վրա, որը աշխատում էր խոսակցությանը թեթև կերպարանք տալ։
Բերտան իրան անհարմար էր զգում։ Ճաշը վերջանում էր: Այդ միջոցին Ագաթայի ամուսինը ակնարկեց, որ իր կինը պատրաստվում է իրան նորից մի զավակ նվիրելու։ Բերտանա նկատեց, որ թեև ինքը միշտ մի համակրություն էր զգում դեպի այդ դրության մեջ գտնվող կանայք, սակայն այժմ մի տեսակ անախորժություն զգաց, ամաչեց Ագաթայի փոխարեն։ Երբ Ագաթայի ամուսինը խոսում էր այդ բանի մասին, նրա ձայնի մեջ ոչ թե սեր էր նկատվում, այլ, ավելի շուտ, կատարած պարտականության մի հիմար հպարտություն։ Նա այնպես էր խոսում, ասես մի սիրալիրություն էր նրա կողմից, որ, չնայած իր զբաղմունքներին, չնայած նրան, որ Ագաթան սիրուն չէր այլևս, նա, այնուամենայնիվ, քնում էր իր կնոջ կողքին։
Բերտային թվում էր, որ իրան մասնակից են անում ինչ-որ անմաքուր պատմության, որը իրան բոլորովին չի վերաբերում։ Եվ նա շատ ուրախացավ, երբ Ագաթայի ամուսինը սեղանից վեր կենալով, կաֆե գնաց մի ձեռք բիլյարդ խաղալու: Առանց այդ նա չի կարող յոլա գնալ, դա նրա միակ «մեղքն» է, ասում էր նա՝ ծիծաղելով։
Կանայք մենակ մնացին:
— Այո,– ասաց Ագաթան,— այդ բանը նորից պիտի պատահի։
Ու սառը, գործնական եղանակով սկսեց պատմել իր նախկին ծննդաբերությունների մասին։ Նրա ճշգրիտ ու անամոթ պատմությունը զարմացնում էր Բերտային։ Մանավանդ որ նրանք այժմ այնպե՜ս օտարացած էին միմյանցից։ Մինչ Ագաթան խոսում էր, Բերտան մտածում էր, թե ինչ լա՜վ, ինչ դուրեկան բան կլիներ սիրած մարդուց երեխա ունենալ։ Նա այլևս չէր լսում Ագաթայի զզվելի խոսքերը։ Նրա երևակայությունը հեռու սլացավ։ Նա մտաբերում էր մայրության ավելի բուռն տենչանքը, որ արթնանում էր իր մեջ մի ժամանակ դեռ մանուկ հասակում։ Նա մտաբերեց, որ մի անգամ այդ ցանկությունն իր գագաթնակետին էր հասել։ Ոչ դրանք52