Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/6

Այս էջը սրբագրված է

թյան ավանդույթները: Սակայն դրա հետ մեկտեղ չի կարելի չնկատել, որ Շնիցլերի ստեղծագործության մեջ կան նաև իմպրեսիոնիզմի և նատուրալիզմի ուղղակի ազդեցության ոչ քիչ արտահայտություններ։ Գրողի առողջ կենսազգացողությունը հաճախ է խաթարվում իդեալիստական և միստիկական պատկերացումներով, մութ և խորհրդավոր գծերով։ Շատ դեպքերում Շնիցլերը միախառնում է իրականն ու երազայինը, երկրայինն ու պատրանքայինը, պատկերում է կյանքն իբրև մի անիմաստ խաղ, հավերժական շրջապտույտ։ Գրողի աշխարհայացքում երբեմն հանդես են գալիս ֆատալիստական տարրեր, սկեպտիկ վերաբերմունք իրականության նկատմամբ։ Անվիճելի է նաև ֆրեյդիզմի որոշակի ազդեցությունը Շնիցլերի մի շարք երկերում, որն արտահայտվել է հերոսների հոգում և արարքներում էրոտիկ, պաթոլոգիական պահերն ըստ ամենայնի ընդգծելու, կենսական և հոգեբանական բարդ հակասություններին իռացիոնալ և միստիկ լուծումներ տալու մեջ։ Այս բոլոր կողմերով հանդերձ, նրա համար ամենից բնորոշը մնում է ռեալիստական աշխարհընկալումը։ Ինչպես նշում է ժամանակակից հետազոտողը, «Շնիցլերը չափից ավելի ռեալիստ է, որպեսզի լինի ֆրեյդիստ գրականության մեջ» (տե՛ս Դ. Զատոնսկու «Ավստրիական գրական ֆենոմեն» հոդվածը, «Վոպրոսի լիտերատուրի», 1983, № 2, էջ 67)։

Դրամատուրգիայի հետ զուգահեռ Ա. Շնիցլերը գրական կյանքի բոլոր փուլերում ստեղծագործել է նաև արձակ ժանրերով (պատմվածք, նովել, վիպակ, վեպ)։ Նրա պատմվածքների ու նովելների զգալի մասը համախմբված է մի քանի շարքերի մեջ՝ «Իմաստունի կինը» (1898), «Աղոտ հոգիներ» (1907), «Դիմակներ և հրաշքներ» (1912), բայց շատերն էլ հրապարակվել են առանձին։ Արձակի միջին ժանրի՝ վիպակի, բնորոշ օրինակներ են այնպիսի երկեր, ինչպես «Մահացում», «Տիկին Բերտա Գարլանը», «Դոկտոր Գրեսլեր, կուրորտային բժիշկ», «Նազանովայի վերադարձը», «Խաղ արշալույսին»:

6