Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/63

Այս էջը սրբագրված է

նամակը։ Ահա մի նամակ ևս, որի տակ, ստորագրության փոխարեն, երկու տառ է դրված՝ Մ. Գ.։ Սա այն լկտին էր, որը համարձակվել էր իր հետ փողոցում խոսք բաց անել և ահա այստեղ էլ, նամակում, ինչ-որ առաջարկություններ է անում։ Ի՞նչ առաջարկություններ։ Հա՛, ահա այն տեղը, որից այն ժամանակ Բերտայի արյունը գլխին զարկեց. «Այն օրից, երբ ես Ձեզ տեսա, երբ Ձեր հրաշալի, խիստ ու հմայիչ աչքերը նայեցին ինձ, ես միմիայն մի ցանկություն ունեմ, միայն մի ցնորք՝ համբույրներով ծածկել այդ աչքերը»։ Բերտան, իհարկե, չպատասխանեց այս նամակին։ Դա այն ժամանակ էր, երբ նա Էմիլին էր սիրում։ Նա ուզում էր նույնիսկ ցույց տալ այդ նամակը Էմիլին, բայց հետո վախեցավ, որ կգրգռե իր սիրածի խանդոտությունը և դրա համար ցույց չտվեց։ Ու հենց այդպես էլ Էմիլը բոլորովին չիմացավ այդ Մ. Գ.-ի մասին։ Իսկ սա՞ ինչ բան է, այս սպիտակ ժապավենի բանթը։ Բերտան չգիտեր, թե ի՞նչ հիշողություն էր կապված դրա հետ։ Ահա պարահանդեսի փոքրիկ տետրը, ուր նա գրում էր իր կավալերների անունները։ Նա աշխատում էր մտաբերել, թե ի՞նչ մարդիկ էին դրանք, սակայն չէր կարողանում մտաբերել։ Ահա հենց այդ պարահանդիսում կար և Էմիլը։ Ապտեղ նա Բերտային այնպիսի դյութիչ խոսքեր էր ասում, որ նա երբեք չէր լսել ոչ ոքից։ Նրան թվում էր, թե ահա այս րոպեիս Էմիլի՝ պատկերը, որպես կարող ու զորեղ մի իշխող, կանգնեց անցյալի այդ ստվերների մեջ, որոնք շրջապատել էին իրան։ Սա այն ժամանակ էր, երբ նրանք արդեն սակավ էին տեսնվում։ Որքան տարօրինակ էր այդ ամենը։ Գուցե այդ ամենը միմիայն երա՞զ էր։ Պարելիս նա սեղմում էր Բերտային իր թևերով, իսկ Բերտան չէր դիմադրում։ Նա զգում էր Էմիլի շունչը իր մազերի վրա, և դա այնքան լավ էր, այնքա՜ն հրաշալի։ Իսկ հետո՞։ Բերտան այլևս երբեք չտեսավ նրան։ Բայց թվում էր, որ այդ ժամանակ ինքն անչափ բացառիկ ու անկրկնելի մի բան է ապրել։ Եվ նա զարմանում էր, որ այդ հուշերն այնքան երկար նիրհում էին իր հոգու մեջ, ինչպես այս նամակերն ու իրերը՝ պայուսակում։ Բայց ո՛չ, երբեմն նա մտաբերում էր այդ ամենը, այն մարդկանց, որ իրան սիրել են, այդ անոնիմ նամակները, իր զբոսանքները Էմիլի հետ միասին, ջահիլ մի պարողի, բայց, կարծես, դա մի սովորական, իրան

63