Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/65

Այս էջը սրբագրված է

Սպանիայում և Ամերիկայում: Նա կարդում էր բոլորը, մեկը մյուսի ետևից, կարծես մի անհագ ծարավ է տանջում իրան։ Կարդում է առաջին նամակից սկսած, որի հետ Էմիլը նոտաների երկու տետրակ էր ուղարկել, մինչև վերջը, որ գրված էր երկուևկես տարի դրանից հետո. մի կարճ ողջույն Զալցբուրից։ Երբ Բերտան վերջացրեց, նրա թևերը թուլացան, և հայացքը անօգնականորեն կանգ առավ այդ ցանուցիր թղթերի վրա։ Ինչո՞ւ այդ նամակը վերջինը եղավ։ Ինչպե՞ս վերջացավ այդ: Ինչպե՞ս կարող էր վերջանալ։ Ինչպե՞ս կարող էր օդը ցնդել այդ խոր զգացմունքը, սերը։ Ո՛չ խռովեցին, ո՛չ էլ մի ուրիշ բան պատահեց, սակայն մի գեղեցիկ օր դա վերջացավ։ Եվ Բերտան իր հարցմունքներին պաաասխան չէր գրտնում։ Չէ՞ որ, երբ ստացավ այդ փոքրիկ տոմսը Զալցբուրգից, նա դեռ սիրում էր Էմիլին։ Աշնանը նրանք տեսնվեցին, իսկ ձմեռը կարծես ամեն ինչ նորից ծաղկեց։ Նա մտաբերեց իրանց ձևանցուկ զբոսանքները ճռճռացող ձյունի վրա, սուրբ Կառլոսի եկեղեցու մոտ։ Վերջին անգամ ե՞րբ էր այդ։ Նրանք երբեք ընդմիշտ մնաս բարով չէին ասել։ Բերտան ոչինչ չէր կաողանում հասկանալ։ Ինչպե՞ս կարող էր ինքը հրաժարվել իր աբողջ կյանքի երջանկությունից, որը, եթե ցանկանար, կաող էր պահել։ Ինչպե՞ս կարող էր նա մոռանալ Էմիլին։ Մի՞թե այն խեղդուկ մթնոլորտը, որ տիրում էր իրանց տանն այն օրից, որբ թողեց կոնսերվատորիան, կարող էր քնեցնել իր մեջ փառասիրության հետ միասին և սերը։ Մի՞թե իր ծնողներն արին այդ, հեգնելով, ծաղրելով իր հարաբերությունները ջահիլ ու ծաղկահասակ ջութակահարի հետ։ Բերտան մտաբերեց, ինչպես Էմիլը մի անգամ մի քանի ամսվա բացակայությունից հետո եկավ իրանց տունը և դեռ այդ ժամանակ համբուրեց նրան մութ նախասենյակում։ Երևի հենց դա էր վերջին տեսությունը։ Նա մտաբերեց, որ դեռ այն ժամանակ ինքն զգաց, որ Էմիլի վերաբերմունքը դեպի կանայք փոխվել է, որ նա, երևի, արդեն ապրել է մի բան, որ Բերտան դեռ չպիտի գիտենա։ Սակայն դա դառն զգացմունք չզարթեցրեց այն ժամանակ իր մտքում։ Նա ինքն իրան հարց էր տալիս, թե ի՞նչ կլիներ, եթե ինքն այնքան էլ անմատչելի չլիներ, եթե ինքը կյանքին նայեր այնպես թեթև աչքով, ինչպես և ուրիշները։ Նա մտաբերեց մի ընկերուհուն, որի հետ խզել էր իր հարաբերությունները

65