Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/67

Այս էջը սրբագրված է

դուրս է սողացել իր ձեռքից ու թողել իրան անգոհ ու խղճալի։ Բերտան նամակները ծալեց, իսկ մնացած իրերը ճմռեց, դրեց պայուսակն ու կողպեց այն։ Ապա մոտեցավ պատուհանին։

Երեկոն մոտ էր։ Խաղողի այգիներից մեղմ ու գգվող մի հով էր փչում։ Բերտայի աչքերը մթնում էին, կարծես իր չլաած, իր չթափած արցունքներով էին լցված։ Այժմ ի՞նչ պիտի անի նա։ Նա վախենում էր այդ վերահաս մենավոր երեկոյից։ Իսկ մինչ այդ երեկոն քանի-քանի՜ օրեր, ամիսներ ու տաիներ էին անց կացրել առանց ապագայից վախենալու և առանց որևէ բան հուսալու։ Սովորաբար այս ժամին նա վերադառնում էր իր զբոսանքից։ Այսօր նա որդուն աղախնի հետ էր ուղարկել և մինչև այժմ դեռ ոչ մի անգամ չէր մտաբերել իրան։ Բերտայի մեջ արթնացած ատելությունը դեպի մարդիկ ու ճակատագիրը մի րոպե որդուն էլ անցավ, մի տեսակ րոպեական անբարյացակամություն զգաց նա դեպի իր զավակը։ Իր այդ վատ տրմադրության ազդեցության տակ նա նախանձում էր նույնիսկ այն մարդկանց, որոնց վիճակը, սովորաբար, իրան երբեք նախանձելի չէր թվում։

Նախանձում էր նա բժիշկ Մարտինի կնոջը՝ նրա ամուսնի սիրո համար, նախանձում էր ծխախոտ ծախող կնոջը նրա համար, որ նրան միաժամանակ սիրում է և՛ Կլինգեմանը, և՛ հարյուրապետը, իր տագերկնոջն էր նախանձում նրա համար, արդեն պառավել է, Էլլիին էր նախանձում նրա ջահիլության համար, նախանձում էր այն աղախնին, որ դեմուդեմ նստած ուրախ ծիծաղում էր մի զինվորի հետ։ Բերտան այլևս տանը մնալ չէր կարող։ Գլխարկն ու հովանոցը շտապով վերցրեց ու դուրս ելավ փողոց։ Այստեղ նա ինքն իրան մի քիչ թեթևացած զգաց։ Տանը նա իրան դժբախտ էր համարում, իսկ այստեղ լոկ մի քիչ ճնշված։ Գլխավոր փողոցում նա հանդիպեց Մալման ամուսիններին, որոնց զավակներին երաժշտության դասեր էր տալիս։

Տիկին Մալմանը գիտեր արդեն, որ Բերտան Վիեննայում հագուստ է պատվիրել և իսկույն սկսեց այդ հարցով զբաղվել, կարծես դա մի շատ կարևոր խնդիր էր։ Հետո Բերտան հանպեց իր տագերը, որ շագանակենիների ծառուղիով իր կողմն էր գալիս։

67