Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/85

Այս էջը սրբագրված է

— Օ, մնացե՛ք, մնացե՛ք, Բերտա։ Եթե այժմ ինձ դուք մենակ թողնեք... — պաղատագին մրթմրթում էր Կլինգեմանը։

Բերտան սթափվեց։

— Մի համարձակվեք ինձ այդպես կոչել,— ասաց նա տաքացած։ — Ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը։ Ես այլևս չեմ ուզում լսել ձեզ, այն էլ այստեղ,— և նա գերեզմանին նայեց այնպես, կարծես ներումն էր խնդրում մեռելից։

Այդ միջոցին մոտեցավ Ֆրիցը։ Կլինգեմանը շատ շփոթված էր։

— Ներեցե՜ք, տիկին,- ասաց նա, հետևելով Բերտային, որը Ֆրիցի ձեռքը բռնած, դանդաղ հեռանում էր։ — Խոստովանում եմ, որ այնպես չվարվեցի, ինչպես պետք էր։ Հարկավոր էր ձեզ պատրաստել և վերջը ասել այն, ինչ այդպես վախեցրեց ձեզ։

Բերտան առանց նրան նայելու, կարծես ինքն իրան էր դիմում, ասաց.

— Ես մի այդպիսի բան երևակայել անգամ չէի կարող... Ես չէի կարծում, որ բարեկիրթ մարդը...

Նրանք գերեզմանատան դռանը մոտեցան։ Կլինգեմանը ետ էր նայում։ Նրա հայացքում ափսոսանք կար։ Նա ափսոսում էր, երևի, որ չկարողացավ հենց այնտեղ, գերեզմանաքարի մոտ, խաղը մինչև վերջը հասցնել։

Նա գնում էր Բերտայի կողքով, ջղայնաբար ձգձգելով այն թելը, որին ամրացրած էր իր գլխարկը։

— Ինձ էլ ոչինչ չի մնում,— ասաց նա,— բացի այն, որ կրկնեմ, թե սիրում եմ ձեզ, որ ձեր պատկերը հետևում է ինձ երազում, մի խոսքով, ես միայն այն ժամանակ կհանգստանամ, երբ դուք իմը կլինեք։

Բերտան նայեց նրան անշարժ հայացքով։

— Գուցե դուք ինձ հանդուգն մարդ եք համարում, բայց իրերին ավելի պարզ նայեցեք։ Դուք...— նա կանգ առավ և հետո ավելացրեց.— մենակ եք, ես՝ նույնպես։

Բերտան նայեց նրան անշարժ հայացքով։

— Ես գիտեմ՝ ինչ եք մտածում դուք,— շարունակեց Կլինգեմանը։ — Այդ ամենը դատարկ բաներ են, և բավական է, որ դուք հրամայեք, և ոչինչ չի լինի։ Մի մութ նախազգացում շշնջում է ինձ, որ մենք միմյանց համար ենք ստեղծված։ Եվ

85