Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/104

Այս էջը հաստատված է

ներպատել, համոզվելով, որ խողովակի ջուրը փակ է։ Ծորակը (վենտիլը) փակելուց հետո պտտելով հանում են ականոցը կամ ագուցամանեկը, այնուհետև բզով կամ բարակ պտուտակիչով հանում մաշված խծուծվածքը և տեղադրում նորը: Խցուկի համար որպես խծուծվածք օգտագործում են վուշե առասան կամ պարկագործվածքի թել, ասբեստաքուղ, համապատասխան տրամագծի ռետինե խողովակի կտոր։ Առասանը փաթաթում են ժամացույցի սլաքի (ականոցի պտտման) ուղղությամբ՝ յուրաքանչյուր շերտը պտուտակիչով կիպացնելով։ Ջրակայունությունը բարձրացնելու համար առասանը կարելի է թրջել օլիֆով, արևածաղկի ձեթով կամ մեքենայի յուղով։ Խցուկի ակոսիկը պետք է լցվի այնքան, որ ականոցը պտտվի առնվազն 2-3 պարուրագծով։

Ագուցամանեկով վենտիլի խցուկը կարելի է կիպացնել ավելի պարզ, սակայն ոչ այդքան հուսալի եղանակով. վենտիլը փակել, ագուցամանեկը պտուտահանել (չհանելով կոթից), խցուկի ականոցից վերև փաթաթել առասանը, այնուհետև պտտելով հագցնել ագուցամանեկը։

Ջուրը կաթում է նաև, եթե քայքայված է կափույրի բույնը, և ռետինե միջադիրը չի նստում բնում։ Այս դեպքում միջադիրը ամրացնում են պտուտակով (եթե կափույրի պոչամասը պարուրակով անցք ունի) կամ փոխարինում կափույրը։ Որպեսզի միջադիրը հավասարաչափ մաշվի, կափույրն այնպես են պատրաստում, որ պոչամասը ազատ շարժվի կոթի անցքում (սահող կափույր) և գլխիկը հանելիս չընկնի։ Եթե կափույրը չի մնում կոթի վրա, ապա գլխիկը տեղադրելիս կափույրի պոչամասին վուշի (կամ սովորական) թել են փաթաթում, որպեսզի այն կիպ մտնի կոթի անցքի մեջ։ Մաշված պարուրակ ունեցող կոթով ծորակը (վենտիլը) ջուրը չի փակում։ Նոր գլխիկ և կոթ չունենալու դեպքում անհրաժեշտ է ժամանակավոր նորոգում՝ կափույրի մեջ պետք է տեղադրել 6-8 մմ հաստության միջադիր՝ կոթի պարուրակի չխախտված մասն օգտագործելու համար։ Եթե չկա համապատասխան հաստության ռետին, ապա կափույրի մեջ միջադիրի տակ մետաղե տափօղակներ են տեղադրում։ Անսարք կոթի դեպքում ծորակով (վենտիլով) ջրի հոսքը ժամանակավորապես փակելու համար կոթը պտտում են այնքան, մինչև ջրի հոսքը հասնի նվազագույնի, և այդ վիճակում ծորակի (վենտիլի) դարձանիվը պարանով կամ մետաղալարով ոլորելով կապում են իր իրանին։

Երբեմն ջրի հոսքի պատճառ է դառնում թամբի (ծորակի իրանի օղաձև ելուստը, որին սեղմվում է կափույրի միջադիրը) շուրթին առաջացած փոսիկը։ Արատավոր թամբով ծորակը (վենտիլը) փակելիս միջադիրը սովորականից ավելի ուժեղ է սեղմվում թամբին և շուտ մաշվում։ Թամբի ոչ խոր փոսիկները կամ սուր եզրը վերացնում են սովորական պտուտակիչով, որի ծայրը դնում են թամբի վրա և պտտելով քերում եզրը փոսիկի խորության չափով (նկ. 5, ձախից)։ Խորհուրդ է տրվում թամբը մշակել ձեռքի ճակատային ֆրեզով կամ գայլիկոնիչով (կամ շաղափիչով)։ Խոր փոսիկը վերացնում են թամբը ամբողջապես տաշելով կամ նորով փոխարինելով (որը պահանջում է փականագործի որոշակի հմտություն), հին թամբի անցքի մեջ մամլակցում են համապատասխան չափերի արույրե ականոց, որի դուրս եկած եզրը ծառայում է որպես նոր թամբ (նկ. 5, աջից)։

Խառնիչները լինում են ուղղաձիգ (հորիզոնադիր) և հորիզոնական (պատի) ծորակով։ Համարյա բոլոր խառնիչներն ունեն իրան, ծորակներով 2 կողամաս (միացած տաք և սառը ջրի խողովակներին) և ջրածորան (նկ. 6)։ Լոգնոցի խառնիչներն ունեն նաև ցնցուղ և փոխարկիչ (նկ. 7)։ Նկ. 8-ում պատկերված խառնիչը կողամասեր չունի, ծորակի գլխիկները տեղադրված են անմիջապես խառնիչի իրանին, որին միացվում են ջրատար խողովակները: Ցանկացած կառուցվածքի խառնիչների և սովորական ծորակների համար օգտագործում