Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/126

Այս էջը հաստատված է

րոպե, ապա մզել և տապակել երկու կողմից։ Նույն ձեթով սոխառած անել, ավելացնել 1-2 կտրտած պոմիդոր, բրինձ, 1 սուրճի բաժակ ջուր և եփել այնքան ժամանակ, մինչև բրինձը փափկի, ավելացնել աղ, սև պղպեղ և կտրտած մաղադանոս։

Պոմիդորը կլոր-կլոր կտրտել, կեսը շարել սաճի մեջ, վրան տապակած բադրիջանի կեսը, ապա բրինձը, վրայից մնացած բադրիջանը և կրկին պոմիդորը, լցնել 2-3 ճաշի գդալ ձեթ, դնել տաք ջեռոցի մեջ, եփել 25-30 րոպե։ Ալյուրը բովել 2 ճաշի գդալ յուղով, բացել կաթով, ավելացնել հարած ձու, լցնել ջեռեփուկի վրա և կրկին դնել ջեռոցը մինչև կարմրավուն կեղևի գոյանալը։

750 գ բադրիջանին՝ 250 գ պոմիդոր, 2 գլուխ սոխ, 1 սուրճի բաժակ բրինձ, 1/2 բաժակ ձեթ, 3 ձու, 1/2 բաժակ կաթ, 1 ճաշի գդալ ալյուր, աղը, սև պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։

Խավարտ

Պոմիդորով ջեռեփուկ (իտալական). ընտրել նույն չափի 4 կարմիր պոմիդոր, լվանալ և կիսել։ Միջուկն ու սերմերը գդալով հանել և պոմիդորը դնել սաճի վրա կլոր մասով դեպի ներքև։ Յուրաքանչյուր պոմիդորի մեջ կոտրել մեկական ձու, վրան լցնել 1/2 ճաշի գդալ քերած պանիր (բրինզա), ցանել 1/2 ճաշի գդալ մանրած պաքսիմատ, դնել ընկույզի մեծության կարագի կտոր և ջեռեփել միջին տաքության ջեռոցում։

Պիպերադա (ֆրանսիական). մանր կտրտած խոզապուխտը ձեթով տապակել։ Նույն ձեթով սոխառած անել, ավելացնել բարակ կտրտած տաքդեղ, ծեծած սխտոր, կեղևած, մանր կտրտած պոմիդոր և շարունակել տապակելը։ Երբ ջրի մի մասը գոլորշիանա, ավելացնել աղ, սև պղպեղ, տապակած խոզապուխտը, ապա հարած ձու և մարմանդ եռքով խաշել մի քանի րոպե։ Մատուցելուց առաջ ցանել մանր կտրտած մաղադանոս։

200 գ խոզապուխտին՝ 1/2 բաժակ ձիթապտդի կամ արևածադկի ձեթ, 1 գլուխ սոխ, 1 կգ տաքդեղ, 1 կգ պոմիդոր, 3-4 պճեղ սխտոր, 6 ձու. աղը, պղպեղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Լցոնած կարտոֆիլ (բելգիական). կարտոֆիլը լավ լվանալ, ջեռեփել ջեռոցում, ապա կիսել, փափուկ միջուկը գդալով հանել՝ աշխատելով չվնասել կեղևը, տրորել, ավելացնել մանր կտրտած խոզապուխտ, եփած և մանր կտրտած սունկ, մանրած մաղադանոս, աղ, պղպեղ և ձվի դեղնուց։ Կարտոֆիլը լցոնել խճողակով, վրան քերած պանիր ցանել, լցնել հալած յուղ կամ կարագ և 10 րոպե դնել ջեռոցը։

1 կգ կարտոֆիլին՝ 200 գ խոզապուխտ, 150 գ սունկ, 1 բուռ կանաչի, 1 ձվի դեղնուց, 50 գ պանիր, 2 ճաշի գդալ յուղ, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

Կարտոֆիլաբլիթ (գերմանական). կարտոֆիլը եփել, կեղևել, ձողիկաձև կտրտել, ավելացնել կաթով բացած ալյուր։ Խոր տապակի մեջ սոխառած անել, լցնել կարտոֆիլի զանգվածը, գդալով հարթեցնել, վրան լցնել 1 ճաշի գդալ հալած կարագ, տապակի կափարիչը դնել և 20 րոպե տապակել։ Մի կողմը կարմրելուց հետո ափսեի օգնությամբ բլիթը շրջել և տապակել մինչև մյուս երեսի կարմրելը։

3/4 կգ կարտոֆիլին՝ 3 ճաշի գդալ ալյուր, 4 ճաշի գդալ կաթ, 3 ճաշի գդալ յուղ, 1 գլուխ սոխ։

Կարտոֆիլով ջեռեփուկ (չեխական). կարտոֆիլը եփել, հովանալուց հետո կեղևել և կլոր-կլոր կտրտել։ Նույնը եփած ձուն։ Կարտոֆիլը շարել սաճի վրա, թթվասեր քսել, վրայից մի շերտ ձու դնել, աղ ու սև պղպեղ ցանել, ապա նորից մի շերտ կարտոֆիլ շարել։ Վրան քսել թթվասեր, քերած պանիր ցանել և դնել տաք ջեռոցը։

1/2 կգ կարտոֆիլին՝ 3 ձու, 4 ճաշի գդալ թթվասեր, աղը և սև պղպեղը՝ ըստ ճաշակի։

Մակարոնագնդիկներ (իտալական). մակարոնը եփել աղ գցած ջրի մեջ, լցնել փլավքամիչի մեջ, ջրքամվելուց հետո մանր կտրտել, ավելացնել մանրած խոզապուխտ, քերած պանիր, ձու, լավ խառնել, ստացված խճողակից թաց ձեռքերով գնդիկներ ձևավորել, թաթախել հարած սպիտակուցի մեջ, թավալել աղացած պաքսիմատի մեջ և տապակել տաքացրած յուղով տապակի մեջ։

1/2 կգ մակարոնին՝ 300 գ խոզապուխտ, 250 գ պանիր, 1 ձու, 2 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ յուղ, 2 ճաշի գդալ պաքսիմատ, աղը՝ ըստ ճաշակի։

Երկրորդ կերակրատեսակներ

Ջեռեփուկ սուկի (իսպանական). մաղադանոսը, թթու վարունգը, սոխը մանր կտրտել, աղ և սև պղպեղ ցանել և լավ խառնել։ Պատրաստի խառնուրդի կեսը լցնել սաճի մեջ, լցնել կտրտած միսը, ապա նորից բանջարեղենի խառնուրդը, ավելացնել 1 բաժակ արգանակ, դնել ջեռոցի մեջ և եփել 1 ժամ։ Եփվելու ընթացքում մսի վրա երբեմն լցնել գոյացած հյութից։ Մատուցել տաք տապակած կարտոֆիլի, կարտոֆիլախյուսի կամ մակարոնի հետ։

1/2 կգ տավարի կամ հորթի մսին՝ 3 թթու վարունգ, 2 գլուխ սոխ. մաղադանոսը, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի։

Չանախ (վրացական). ոչխարի միսը տապակել և բաժանել 50-60 գ-անոց կտորների։ Կարտոֆիլը կտրտել խոշոր խորանարդներով, պոմիդորը բաժանել 4-6 մասի, սոխը և կանաչին (մաղադանոս, նեխուր, գինձ) մանր կտրտել։ Երկարությամբ ճեղքած բադրիջանը լցոնել մանր կտրտած դմակի և կանաչու խառնուրդով։ Նախապատրաստած մթերքը դնել ամանի (ցանկալի է խեցե) մեջ, տաք ջուր կամ արգանակ լցնել, ավելացնել տաքդեղ, տոմատախյուս, աղ, ծեծած սխտոր, դափնու տերև, ամանի կափարիչը դնել և եփել մարմանդ կրակի վրա։

500 գ ոչխարի մսին՝ 5 կարտոֆիլ, 5-6 պոմիդոր կամ 3 ճաշի գդալ տոմատախյուս, 2-3 բադրիջան, 5 գլուխ սոխ, 2-3 տաքդեղ, աղը և կանաչին՝ ըստ ճաշակի։

Չախոխբիլի (վրացական), կտրտած հավը յուղով տապակել և դնել մեկ այլ ամանի մեջ։ Նույն տապակի մեջ լցնել մանր կտրտած սոխ, տոմատախյուս, քացախ, գինի, տապակել, ապա ավելացնել արգանակ, աղ ու պղպեղ, տապակած միսը, կափարիչը դնել և 1 1/2 ժամ խաշել մարմանդ կրակի վրա։ Պատրաստի միսը դնել սկուտեղի մեջ, վրան լցնել քամած սոուսը, ամեն կտորի վրա դնել մեկական կտոր կիտրոն և ցանել մանրած մաղադանոս։

1 հավին՝ 2 ճաշի գդալ յուղ, 2 գլուխ սոխ, 1 ճաշի գդալ տոմատախյուս, 1 ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ գինի, 1 բաժակ արգանակ, 1 կիտրոն, կանաչին՝ ըստ ճաշակի։

Ջեռեփած փլավ (հունական). բրինձը 20 րոպե եփել աղ գցած եռման ջրում, ապա լցնել փլավքամիչի մեջ և ջրքամել։ Եփած կամ տապակած միսը մանր կտրտել, ավելացնել աղ, սև պղպեղ և սոխառած։ Սերմերը հեռացնելուց հետո պոմիդորը կտրտել։ Կավե ամանի մեջ շերտ-շերտ լցնել միսը, պոմիդորը և բրինձը (շերտերի թիվը կախված