Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/16

Այս էջը հաստատված է

է 6, 10 և ավելի ամպեր հոսանքի ուժի համար (նշվում է խցանի կափարիչի վրա)։ Խցանի այրման դեպքում հարկավոր է նախ վերացնել անսարքությունը կամ ցանցի գերբեռնվածությունը, ապա միայն խցանը փոխարինել նույն հոսանքի համար նախատեսված պահեստային խցանով։ Չի թույլատրվում խցանների փոխարեն դնել մետաղալարի կտորներ, քորոցներ կամ ինքնաշեն հարմարանքներ, վնասված խցանի կոթի վրա փաթաթել պղնձալար։ Եթե այդպիսի ինքնաշեն ապահովիչով անցնող հոսանքը զգալիորեն գերազանցի թույլատրելի արժեքը, ապա հաղորդալարերի մեկուսապատվածքը կարող է այրվել, և հրդեհ բռնկվել։

Օգտագործման համար ավելի հարմար են բազմակի գործողության ավտոմատ ապահովիչները, որոնցում հալուն ներդիրը փոխարինված է մեծ հոսանքների դեպքում գործարկվող ռելեով։ Էլեկտրական շղթայում կարճ միացում առաջանալիս կտրուկ աճում է ապահովիչով անցնող հոսանքը, ռելեն գործարկվում է և անջատում հպակները, խզելով էլեկտրական շղթան։ Վահանակի վրա տեղադրելու համար ապահովիչն ունի պարուրակով կոթ. միացվում և անջատվում է կոճակների սեղմումով։

Ապահովիչը տեղադրելուց հետո անհրաժեշտ է մինչև վերջ սեղմել միացնող կոճակը։ Ավտոմատ անջատման դեպքում, մինչև նորից միացնելը, անհրաժեշտ է պարզել ապահովիչի գործարկման պատճառը և վերացնել այն։ Ապահովիչը նորից կարելի է միացնել ռելեի գործարկումից 1,5 րոպե հետո։ Ապահովիչը ձեռքով անջատելու համար պետք է սեղմել կառավարման կարմիր կոճակը։

Երբեմն կափարիչի տակ գտնվող հպակների միջև սեղմված հալուն ներդիրի տեսք ունեցող ապահովիչները տեղակայվում են խրոցակի վարդակներում։ Այդպիսի ներդիրը փոխելու համար հարկավոր է նախապես բնակարանային բաշխիչ վահանակի կոթառներից հանել խցանները։

Ռադիոընդունիչներում, մագնիտոֆոններում, հեռուստացույցներում և էլեկտրակենցաղային այլ սարքերում նույնպես սովորաբար տեղադրվում են ապակե խողովակներում ամփոփված բարակ մետաղալարից պատրաստված հալուն ապահովիչներ (Բոզեի ապահովիչներ)։ Այդպիսի ապահովիչը փոխելու համար անհրաժեշտ է հետևել, որ նրա գլխադիրի վրա նշված հոսանքը (0,5Ա, 1Ա, 2Ա ևն) համապատասխանի սարքին կցված բացատրագրի ցուցումներին։ Ապահովիչը փոխվում է էլսարքը ցանցից անջատված վիճակում։

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ (շահագործումը և սպասարկումը), մարդատար Ա-ների մեծ մասն ունի հեղուկային հովացումով քառագլան քառատակտ շարժիչներ։ Կան նաև Ա-ներ, որոնց շարժիչը հովացվում է օդով և տեղակայված է թափքի հետևի մասում, իսկ սրահի տաքացման համար նախատեսված է ջեռուցիչ։ Շատ Ա-ներ անիվների վրա ունեն թմբուկային արգելակներ։ Բազմաթիվ Ա-ների առջևի անիվների վրա դրված են ավելի արդյունավետ սկավառակային արգելակներ։ Դրանց առջևի և հետևի արգելակներն ունեն նաև շարժաբերման անկախ համակարգեր. մեկի վնասվելու դեպքում մյուսը մնում է աշխատունակ։

Ա-ի ձեռքբերումը և ձևակերպումը։ Ա. գնելիս պետք է ընտրել շահագործման պայմաններին առավելագույն չափով համապատասխանող մոդելը, այսինքն, հաշվի առնել ճանապարհների վիճակը, սպասարկման և նորոգման հնարավորությունը տեխնիկական սպասարկման կայանում, բենզինի անհրաժեշտ տեսակների առկայությունը ևն։ Ավտոսիրողը պետք է համապատասխան ցուցակով ստուգի Ա-ի լրակազմությունը, զննի թափքը և անիվները, ինչպես նաև ստուգի շարժիչի, վերահսկիչ սարքերի, լուսավորման և ջեռուցման համակարգերի, ապակեմաքրիչի և ապակեամբարձիչի աշխատանքը։ Ցանկալի է փորձաերթ կատարել խանութի աշխատակիցների հետ՝ համոզվելու համար, որ մեքենան սարքին է։

Թողարկող գործարանի երաշխիքային պայմանները և բողոքագրի ներկայացման կարգը շարադրված են գնորդին հանձնվող բացատրագրում։ Ա. գնելուց հետո այն անհրաժեշտ է գրանցել (հաշվառման դնել) պետավտոտեսչությունում։ Համարանիշները և տեխնիկական տեղեկաթերթիկը ստանալուց հետո կարելի է Ա. շահագործել։

Նոր Ա-ի փորձավարումն ընդգրկում է շահագործման սկզբնական շրջանը մինչև 1500-2000 կմ վազքատարածություն անցնելը։ Այդ ժամանակաշրջանում կատարվում է բոլոր մեխանիզմների դետալների առավել ինտենսիվ զելում, այդ իսկ պատճառով Ա., հատկապես շարժիչը, պետք է աշխատի խնայող ռեժիմով։

Անթույլատրելի են ծնկաձև լիսեռի շատ դանդաղ կամ շատ արագ պտույտները թե՛ շարժիչի տաքացման, թե՛ ընթացքի ժամանակ։ Առաջին դեպքում շփվող դետալները չեն ստանում բավարար չափով քսուք, իսկ երկրորդ դեպքում դետալների հպատեղում առաջանում է ջերմության ավելցուկ։ Երկու դեպքում էլ դետալները կարող են շարքից դուրս գալ։ Դրանց գերբեռնման հավանականությունը կարելի է նվազեցնել խուսափելով դժվարին ճանապարհներից (խոր ավազ, ձյուն, ցեխ, կտրուկ վերելք ևն)։

Միշտ պետք է ժամանակին միացնել համապատասխան փոխանցիչը՝ թույլ չտալով, որ շարժիչը մեծ բեռնվածքի տակ աշխատի դանդաղ պտույտներով։ Դա առաջին հերթին վերաբերում է արագապտույտ շարժիչներով Ա-ներին։

Ա-ի փորձավարման ժամանակ տեղի է ունենում ոչ միայն դետալների զելում, այլև դրանցից մի մասի մասնակի դեֆորմացիա, պարուրակների և կիպացնող միջադիրների նստեցում։ Առաջին երթերի ժամանակ պետք է պարբերաբար ստուգել պարուրակային միացումների ամրությունը և ուշադիր հետևել Ա-ի