Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/182

Այս էջը հաստատված է

1-2 վայրկյան պահել տաք ջրում, ապա թեթևակի թափահարելով շուռ տալ ափսեի կամ սկուտեղի մեջ և կաղապարը հանել։

0,5 լ սերուցքին՝ 1 բաժակ շաքարափոշի, մի պտղունց վանիլաշաքար, 4 թեյի գղալ դոնղողանյութ, 2 ճաշի գդալ կաթ։

Շոկոլադի Կ. պատրաստում են նույն եղանակով, ինչ վանիլի Կ.՝ վանիլաշաքարի փոխարեն ավելացնելով շաքարափոշու հետ խառնած կակաոյի փոշի։

0,5 լ սերուցքին՝ 1 բաժակ շաքարափոշի, 2 ճաշի գդալ կակաոյի փոշի, 4 թեյի գդալ դոնղողանյութ, 2 ճաշի գդալ կաթ։

Սուրճի Կ. պատրաստում են նույն եղանակով, ինչ վանիլի Կ.՝ դոնդողանյութը լուծելով 1/2 բաժակ թունդ սուրճի մեջ։

Հատապտղի Կ. պատրաստում են վերը նշված եղանակով՝ կակաոյի կամ սուրճի փոխարեն ավելացնելով թարմ ելակ, մոռ կամ գետնամորի։ Հատապտուղն ընտրել, սառը ջրով լվանալ և մաղով անցկացնել։ Ստացված խյուսը խառնել շաքարափոշու հետ, ապա լցնել հարած սերուցքի մեջ։

Խնձորի Կ. խնձորը կեղևել, միջուկը հանելուց հետո կտրտել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, ջուր և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Ստացված զանգվածը սառեցնել։ Մեկ բաժակ թթվասերը հարել շաքարափոշու հետ։ Մատուցելուց առաջ հարած թթվասերը խառնել մրգազանգվածին, վրան լցնել մոռի կամ բալի օշարակ։

1,5 կգ խնձորին՝ 2 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ջուր, 1-2 ճաշի գդալ շաքարափոշի։

Սերուցքային (կարագով) Կ.. շաքարավազն ու ձուն տրորել, կաթ ավելացնել և անընդհատ խառնելով եռման հասցնել, ապա կրակից վերցնել և սառեցնել։ Կարագը լավ հարել և, շարունակելով խառնելը, փոքր բաժիններով ավելացնել պատրաստի խառնուրդը։ Բուրավետության համար կարելի է ավելացնել վանիլին կամ լիկյոր։

200 գ անալի կարագին՝ 1 բաժակ շաքարավազ, 1/2 բաժակ կաթ, 1 ձու, մի պտղունց վանիլին կամ 1 փոքր գավաթ լիկյոր։

Սերուցքային Կ. խտացրած կաթով. խտացրած կաթը ջրով բացել, մարմանդ կրակի վրա եռման հասցնել (առանց եռացնելու), ապա սառեցնել։ Փափուկ կարագը հարել այնքան, մինչև սպիտակի, այնուհետև շարունակելով հարելը ավելացնել խտացրած կաթի և ջրի խառնուրդը, վանիլին (լիկյոր) կամ կակաոյի փոշի։

300 գ կարագին՝ 250 գ խտացրած կաթ, 1/3 բաժակ ջուր, մի պտղունց վանիլին, 1 ճաշի գդալ լիկյոր, 1 ճաշի գդալ կակաոյի փոշի։

Եփովի Կ. 7 ձուն, շաքարավազը, ալյուրը, վանիլինը խառնել, սառը կաթ ավելացնել և անընդհատ խառնելով եռման հասցնել։

0,5 լ կաթին՝ 4 ձու, 1 բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ ցորենի ալյուր, մի պտղունց վանիլին։

Շոկոլադի կարագով Կ. անհրաժեշտ մթերքը լցնել կաթսայի մեջ և անընդհատ խառնելով եփել մինչև զանգվածի թանձրանալը։

50 գ կարագին՝ 1/2 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ կաթ, 3 թեյի գդալ (լիքը) կակաոյի փոշի։

Նարնջի Կ. նարնջի հյութը խառնել մեկ նարնջի քերած կեղևի հետ, ավելացնել 4 ձվի դեղնուց, 1 լրիվ ձու, գինի և եփել մարմանդ կրակի վրա մինչև թանձրանալը։ Կրակից վերցնել և խառնելով հովացնել։ 4 ձվի սպիտակուցն առանձին հարել մինչև ստացվի թանձր փրփրանման զանգված, որը քիչ–քիչ ավելացնել պատրաստի խառնուրդին՝ անընդհատ խառնելով։

1/4 բաժակ նարնջի հյութին՝ 5 ձու, 1/3 բաժակ սեղանի սպիտակ գինի։

ԿՐԾՔԱՄԻՍ, ոչ ճարպոտ խոզի մսեղիքի աղ դրած կրծքակողից պատրաստված մսամթերք, ինչպես նաև խոզի, տավարի, ոչխարի և հորթի մսեղիքի կրծքակողի մասը։ Կ. պատրաստում են կաշին վրան կամ առանց կաշվի։ Կ-ի ճարպաշերտի հաստությունը 1-3 սմ է։

Կ. օգտագործում են որպես սառը խորտիկ կամ ձվով տապակած։ Կ. պետք է պահել սառնարանում։

ԿՐԾՔԱՊՈՒԽՏ, մսամթերք խոզի աղ դրած մեջքամասից։ Պատրաստում են կաշին վրան կամ առանց կաշվի՝ ողերը հանած։ Ճարպաշերտի հաստությունը 1-3 սմ է։ Կ. լինում է հում-ապխտած, եփած-ապխտած և ապխտած ջեռեփած։ Օգտագործում և պահում են, ինչպես կրծքամիսը․

ԿՐՅՈՒՇՈՆ, աղանդերային ըմպելիք, որը պատրաստում են խաղողի գինով, կոնյակով, լիկյորով, շամպայնով՝ արծնապատ կամ ապակե խոր ամանում։ Այս բաղադրիչները խառնելուց հետո ավելացնում են թարմ կամ պահածոյված մրգեր և հատապտուղներ։

Կ. մատուցում են սառը, երբեմն՝ սառույցով։

Կ. սպիտակ գինով. 800 գ սեղանի գինուն ավելացնել 50 գ լիկյոր, նույնքան կոնյակ, 200 գ նարինջ (կեղևած, կորիզները հանած և կլոր շերտերով կտրտած), շաքարավազ (ըստ ճաշակի) և խառնել։

Կ. նարնջի. 3 նարինջը և 1/2 կիտրոնը կեղևել, կորիզները հանել, կլոր շերտերով կտրտել, լցնել ամանի մեջ, վրան ցանել 150 գ շաքարափոշի և թողնել կես ժամ։ Այնուհետև լցնել 0,5 լ սպիտակ և 0,25 լ կարմիր գինի, ավելացնել 1 ըմպանակ կոնյակ և նույնքան լիկյոր, ապա դնել սառույցի վրա։ Մատուցելուց առաջ կարելի է ավելացնել 1/2 շիշ սառեցրած շամպայն։

Կ. ելակի. 0,5 կգ ելակն ընտրել և լվանալ, լցնել փլավքամիչի մեջ, ջուրը քամվելուց հետո լցնել ամանի մեջ։ Վրան ցանել 0,5 կգ շաքարավազ, ապա 1/2 բաժակ ջուր ցողել։ 2-3 ժամ պահել սառնարանում, այնուհետև լցնել 1 լ սպիտակ գինի և նորից դնել սառնարանը 1-2 ժամ։ Մատուցելուց առաջ ավելացնել 1 լ գազով ջուր կամ 1 շիշ կիսաանապակ շամպայն։

ՀԱԼՎԱ, ալյուրով, յուղով և շաքարով (կամ մեղրով, դոշաբով) պատրաստվող քաղցրավենիք։

Մեղրով Հ.։ Ալյուրը մաղել, լցնել տապակի մեջ, ավելացնել հալած յուղ և խառնելով բովել՝ մինչև ստացվի համասեռ դեղնավուն փխրուն զանգված, ավելացնել մեղր և բովել ևս 5 րոպե։ Տաք Հ. լցնել ափսեի մեջ, տափակեցնել և սուր դանակով քառակուսի կտորների բաժանել։

6 բաժակ ալյուրին՝ 1 1/2 բաժակ հալած յուղ, 1 բաժակ մեղր։

Տնական Հ. կարելի է պատրաստել 2 եղանակով։

I եղանակ։ Ալյուրը լցնել խոր տապակի մեջ, հալած յուղ ավելացնել և անընդհատ խառնելով բովել մինչև ստացվի փխրուն զանգված, ավելացնել շաքարաջուր և խառնել այնքան, մինչև գնդիկները վերանան։ Հ. լցնել ափսեի մեջ, տափակեցնել և սուր դանակով քառակուսի կտորների բաժանել։

II եղանակ։ Ալյուրը բովել մինչև մուգ վարդագույն դառնալը, անընդհատ խառնելով ավելացնել հալած յուղ, տաքացնել ևս 5-8 րոպե, լցնել ափսեի մեջ, տափակեցնել և կտրտել սուր դանակով։ Շաքարաջուրը կարելի է փոխարինել շաքարավազով՝ զանգվածը խառնելով այնքան ժամանակ, մինչև շաքարի բյուրեղները հալվեն։

6 բաժակ ալյուրին՝ 3/4 բաժակ հալած յուղ, 1/2 բաժակ շաքարավազ, 50 գ տաք ջուր։

Ընկույզով Հ.։ Շաքարավազը լուծել տաք կաթի մեջ, ավելացնել սառը կաթով բացած եգիպտացորենի օսլա (1:5 հարաբերությամբ) և խառնելով եռման հասցնել։ Ընկույզի