Այս էջը հաստատված է
բավականին փոխվում է, դառնում անշնորհք, կաշկանդված։
Տ-յան կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ֆիզկուլտուրայով և սպորտով կանոնավոր զբաղվելը։
Տ–յան հանդեպ նախատրամադրվածության առկայության դեպքում խորհուրդ է տրվում զբաղվել լողով, իսկ ոտքերի բեռնվածությունն ուժեղացնող մարզաձևերը (օրինակ, ծանր աթլետիկան, վազքը, դահուկավազքը և այլն) բացառվում են։ Շոգ եղանակին օգտակար է ավազի, փափուկ հողի վրա ոտաբոբիկ քայլելը։ Կանգնած երկարատև աշխատանքի դեպքում (վարսավիրներ, վաճառողներ, փոստատարներ) խորհուրդ է տրվում օրական մի քանի անգամ ոտնաթաթերը զուգահեռ դրած հանգստանալ՝ հենվելով ոտնաթաթի դրսային եզրերին։ Տ-յան կանխարգելման համար