Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/385

Այս էջը հաստատված է

4-րդ շարք (կարմիր թելով). 3 հանգույց շարքը բարձրացնելու համար, 3 հանգույցների հիմքից 2 հավելահատով 1 սյունակ, նախորդ շարքի 7 սյունակների վրա 2 հավելահատով 7 սյունակ, 2 հավելահատով 1 սյունակ նախորդ շարքի 7-րդ սյունակի վրա, *2 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 7 սյունակներից առաջինի վրա, 2 հավելահատով 5 սյունակ նախորդ շարքի հաջորդ 5 սյունակների վրա, 2 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 7-րդ սյունակի վրա*, 1 կիսասյունակ 2-րդ հանգույցից (շարքը բարձրացնելու համար արված)։

5-րդ շարք (կանաչ թելով). 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, հավելահատով 1 սյունակ 2 հանգույցի հիմքից, 2 հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 7 սյունակների վրա, *առանց հավելահատի 1 սյունակ 3-րդ շարքի 7 սյունակներից բաղկացած 2 խմբի միջև, 1 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի 1 հավելահատով 1-ին սյունակի վրա, 2 հավելահատով 7 սյունակ նախորդ շարքի 2 հավելահատով 7 սյունակի վրա, 1 հավելահատով 2 սյունակ նախորդ շարքի հավելահատով 9-րդ սյունակի վրա*, առանց հավելահատի 1 սյունակ 3-րդ շարքի 2 հավելահատով 7 սյունակների 2 խմբի միջև, 1 կիսասյունակ շարքը բարձրացնելու համար արված 2-րդ հանգույցից։

Ծանոթագրություն. տարրերը միացնում են վերջին շարքը հյուսելիս։

Նկ. 19։ Զարդերիզ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 1 (նախշի համաչափության համար)։ Հյուսում են 2 զարդերիզ և իրար միացնում ըստ կից սխեմայի։

Նկ. 20։ Ներհյուսված նախշ տարբեր գույնի թելերով։ Հատերի թիվը պետք է բաժանվի 5-ի, գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. նախշը կրկնում են 2-րդ շարքից՝ յուրաքանչյուր 7-րդ շարքից հյուսելով այլ գույնի թելով։ Յուրաքանչյուր գույնի թելով հյուսում են 6 շարք։

Նախշը ստանալու համար առանց հավելահատի սյունակներն ամրացնում են մի քանի շարք ներքև։ Շիտակ երեսից հելունը մտցնում են գործվածքի մեջ, հակառակ երեսից թելը բռնում և դուրս են քաշում մինչև հյուսվող շարքի մակարդակը, ապա հյուսում առանց հավելահատի սյունակ։

Նկ. 21։ Ցանցազարդ նախշ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 41-ի, գումարած 2 եզրահատ։

22-րդ շարքից կրկնվում է 2-րդ շարքից սկսված նախշը։

Ծանոթագրություն. շեղանկյունը հյուսելիս սյունակներն ամրացնում են նախորդ շարքի հատի տակից։

Նկ. 22, 23։ Շեղ հյուսում։ Հատերի թիվը պետք է բաժանվի 16-ի, գումարած 7 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Ծանոթագրություն. այլ գույնի թելն ամրացնում են նախորդ շարքի ծամիկի հետևից։

1-ին շարք. 2 հանգույց շարքը բարձրացնելու համար, հիմքի հաջորդ 2 հատերից հավելահատով 2 անավարտ սյունակ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել (հիմքի հաջորդ 2 հատից հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), կրկնել 2 անգամ, հիմքի 1 հատից հավելահատով 5 սյունակ (հովհարաձև)։ Հիմքի հաջորդ 2 հատից՝ 1 հանգույց և հավելահատով 1 սյունակ կրկնում են 2 անգամ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել, հիմքի հաջորդ 5 հատից հավելահատով 5 անավարտ սյունակ, 1 հանգույց, հիմքի 1 հատ բաց թողնել (հիմքի հաջորդ 2 հատից հավելահատով 1 սյունակ և 1 հանգույց), կրկնել 2 անգամ, շարքի վերջում հավելահատով 3 սյունակ։

2-րդ շարք, նախորդ շարքի յուրաքանչյուր հատից առանց հավելահատի սյունակներ։

3-րդ շարքից կրկնվում է 1-ին շարքից սկսված նախշը։