Վերարկուի առաջամասի եզրերը, թևքաբերանները, օձիքի 3 եզրերը և փեշը վերջնամշակելու համար 3 տակ դրվագաթելով շյուղերով ուղիղ հյուսում են 4 սմ լայնության և համապատասխան երկարության շերտեր։ Բամբակե թելով շյուղի վրա համապատասխան թվով հատեր են հավաքում և 3-4 շարք ուղիղ հյուսում, ապա 2 սմ ուղիղ հյուսքով։ Վերջում հյուսում են 3-4 շարք բամբակե թելով։ Շերտերը արդուկում են խոնավ շորով, ծալում ծալագծով, հեռացնում բամբակե թելը և հատակցումով միացնում գործվածքին։ Թևքերը և օձիքը կարելով միացնում են գործվածքին։
Շալ (նկ. 37)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ։ Հելունը՝ № 3։
Հյուսում են 39 շարք ցանցանախշով՝ կենտրոնական մասում և եզրերից ավելացնելով անհրաժեշտ թվով սյունակներ։ 40-րդ շարքից ավելացման մասերում (կենտրոն և եզրեր) սկսում են «հովհարների» հյուսումը։ Կենտրոնական մասում հյուսում են 11 ճառագայթից բաղկացած ամբողջական «հովհար», իսկ եզրերից՝ 5 ճառագայթից բաղկացած կես «հովհար»։ Այնուհետև հյուսումը շարունակում են ըստ նախշի՝ ցանցի և «հովհարների» միացման մասերում (կենտրոնի «հովհարի» 2 կողմից և եզրերի «հովհարների» 1 կողմից) 2-ական հանգույց բաց թողնելով։ Այսպիսով պակասում է ցանցի անցքերի թիվը և հնարավոր է դառնում «հովհարների» լայնացումը։ Արդյունքում 3 «հովհարները» միանում են։ «Հովհարները» լայնացնում են՝ ճառագայթների սյունակները և նրանց միջև եղած հանգույցներն ավելացնելով ըստ ստորև բերված նկարագրության։
46-րդ և 47-րդ շարքեր․ յուրաքանչյուր ճառագայթում 3 սյունակ և 3-ական հանգույց սյունակների միջև,
48-րդ շարք. 3-ական սյունակ և 4-ական հանգույց,
49-րդ շարք. 4-ական սյունակ և 4–ական հանգույց,
50-րդ և 51-րդ շարքեր. 4-ական սյունակ և 5-ական հանգույց,