որի անկյունագիծը պետք է հավասար լինի ներբանի երկարությանը։ 2-րդ գույնի թելով մեծ քառակուսու հատերի թվի կեսից հյուսում են փոքրիկ քառակուսի, որը մեծ քառակուսու 1/4-ն է (տես սխեման)։ 2-րդ գույնի թելի մեկ այլ կծիկից հյուսում են 2 փոքրիկ քառակուսի և 1 քառակուսի՝ 1-ին գույնի թելով։ Այնուհետև այդ քառակուսիները միացնում են ըստ սխեմայի։ Մեծ քառակուսին թել-ասեղով միացնում են փոքրիկ քառակուսուն՝ ըստ սխեմայում նշված համարների (2, 3, 4)։ Սա հողաթափի քթամասն է։ Տարբեր գույնի թելերով հյուսած քառակուսիները կարում են մեծ քառակուսուն ըստ սխեմայում նշված համարների (5, 6, 7, 8)։ Դարձահյուսքով շրջահյուսում են շրջված մասերի վերևի եզրերը։ Այնուհետև թելափունջ են պատրաստում և ամրացնում հողաթափին։
Կարճագուլպա։ Բրդե թելի քանակը՝ 100-120 գ։ Հելունը՝ № 6։
Հյուսքի տեսակը. ձիգ սյունակներ (տես նկ. 3)։ Հյուսում են 5 հանգույցից բաղկացած շղթա և օղակ կազմում։
Հյուսումն սկսում են քթամասից։
1-ին շարք. 1 հանգույց շարքը բարձրացնելու համար, օղակից 12 սյունակ,
2-րդ շարք. նախորդ շարքի յուրաքանչյուր հատից՝ 2 սյունակ,
3-րդ շարք. հատընդմեջ ավելացնում են 1 սյունակ,
4-րդ շարքը հյուսում են ինչպես 3-րդ շարքը,
5-րդ շարք. նախորդ շարքի յուրաքանչյուր հատից 1 սյունակ,
6-20-րդ շարքերը հյուսում են ինչպես 5-րդ շարքը,
21-րդ շարք. կրնկամասի համար բացվածք են հյուսում, որի համար շրջանագծով բաշխված հատերի թիվը կիսում են (տվյալ դեպքում՝ 40:2=20)։ Թույլ հյուսում են 20 հանգույցից բաղկացած շղթա, նախորդ շարքի 20 սյունակը բաց են թողնում և շարունակում հյուսել ինչպես 5-րդ շարքը։
Կրնկամաս։ Հյուսում են շրջանագծով՝ առանց շարքը բարձրացնող հատերի։
1-ին շարք. բացվածքը շրջահյուսում են՝ նախորդ շարքի յուրաքանչյուր սյունակի վրա 1 սյունակ հյուսելով,
2-րդ շարք. առանց հավելահատի սյունակներ 2 կողմից (անկյուններում) 2-ական հատ պակասեցնելով,
3-9-րդ շարքերը հյուսում են ինչպես 2-րդ շարքը,
10-րդ շարք. մնացած 10 սյունակների միջով թել են անցկացնում և ձգում։
Մանկական լրակազմ։ Բաղկացած է կոֆտայից, զուգագուլպայից, գլխարկից, փափուճներից և մաշիկներից։ Բրդե թելի քանակը՝ 520 գ (երկնագույնը՝ 380 գ, սպիտակը՝ 140 գ)։
Կոֆտա (նկ. 41)։ Բրդե թելի քանակը՝ 200 գ (երկնագույնը՝ 160 գ, սպիտակը՝ 40 գ)։ Հելունները՝ № № 2 1/2 և 2։
Հյուսքի տեսակը. ուռուցիկ շեղանկյուններ։ Հատերի թիվը պետք է բաժանվի 6-ի, գումարած 5 (համաչափության համար), գումարած 2 եզրահատ։ Նախշը երկկողմանի է. շիտակ երեսից ուռուցիկ է, հակառակ երեսից՝ ավելի հարթ։
Հատերի հաշվարկը. 30 հատը = 10 սմ, 13 շարքը = 10 սմ։
№ 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 168 հանգույցից բաղկացած շղթա։ 16 սմ հյուսում են շեղանկյուններով, ըստ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ 17-րդ սմ-ից գործվածքի հատերի թիվը բաժանում են 3 մասի, առաջամասի 2 կեսերը՝ 42-ական հատ, միջին մասը (թիկնամասը)՝ 84 հատ։
Թիկնամասը հյուսում են միջին մասի 84 հատից։ Թևքատեղը ձևավորում են 4 շարքում՝ 2 անգամ 3-ական հատ թողնելով չհյուսած։ 28-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ 3 անգամ 6-ական և 1 անգամ 5-ական հատ թողնելով չհյուսած։ Թիկնամասի վզի բացվածքի համար կենտրոնական մասում մնում է 23 հատ (կարելի է ուսագծերը և վզի բացվածքը թողնել նույն մակարդակի վրա)։
Ձախ կեսը։ Հյուսում են ձախ կողմի 42 հատից։ Թևքատեղը ձևավորում են 4 շարքում՝ թիկնամասի կողմից 2 անգամ 3-ական հատ թողնելով չհյուսած։ 24-րդ սմ-ից սկսած 8 շարքում ձևավորվում են վզի բացվածքը՝ թողնելով չհյուսած 4, 3, 2 և 5 անգամ 1-ական հատ։
Վզի բացվածքի ձևավորման վերջին 4 շարքում միաժամանակ ձևավորում են նաև ուսագծի թեքությունը՝ թողնելով չհյուսած 2 անգամ 6-ական և 2 անգամ 5-ական հատ։ Աջ կեսը հյուսում են նույն կերպ։
Զոլակի համար երկնագույն թելով 1 շարք հյուսում են շեղանկյուններով, 2 շարք՝ սպիտակ թելով։ Զոլակի վերջին 4-րդ շարքը հյուսում են երկնագույն թելով։
Թևք։ № 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 54 հանգույցից բաղկացած շղթա։ 21 սմ հյուսում են շեղանկյուններով, ընդ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ Թևքը լայնացնում են երկու կողմից 6-ական հատ ավելացնելով՝ 1-ական հատ յուրաքանչյուր 5-րդ շարքում։ 22-րդ սմ-ից սկսած 12 շարքում ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով չհյուսած 2 անգամ 3-ական, 8 անգամ 2-ական, 1 անգամ 3-ական և 1 անգամ 4-ական հատ։ Մյուս թևքը հյուսում են նույնությամբ։
Օձիք։ № 2 1/2 հելունով և երկնագույն թելով հյուսում են 69 հանգույցից բաղկացած շղթա։ 7,5 սմ հյուսում են շեղանկյուններով, ընդ որում 4-րդ և 5-րդ շարքերը հյուսում են սպիտակ թելով։ Վերջին 3 շարքը հյուսում են № 2 հելունով՝ գործվածքը այդ մասում նեղացնելու նպատակով։ Օձիքի եզրերը դրվագում են զոլակով, որը հյուսում են ինչպես նկարագրված է վերևում։