Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/400

Այս էջը հաստատված է

են ուռուցիկ շեղանկյուններով՝ յուրաքանչյուր կողմից 3 շարքը մեկ 3 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ Հաջորդ 16 սմ-ը հյուսում են առանց փոփոխության։ 20-րդ սմ-ից սկսած երկու կողմից պակասեցնում են 12-ական հատ՝ յուրաքանչյուր 2-րդ շարքում 1-ական հատ։ Մեկ հատը փակում են։

Բոլոր մասերը խոնավ շորով արդուկելուց հետո հակառակ երեսից միացնում են կիսասյունակներով, որից հետո երկնագույն թելով շրջահյուսում դարձահյուսքով։

Բարձ (նկ. 45)։ Բրդե հաստ թելի քանակը՝ 200 գ։ Հելունը՝ № 4։

Հյուսքի տեսակները. ցանցազարդ նախշ, «ձագարիկներ»։

Հյուսում են 105 հանգույցից բաղկացած շղթա, ապա ցանցազարդանախշով. *հավելահատով 1 սյունակ, 2 հանգույց, հավելահատով և 1 սյունակ* (տես սխեման)։ Տերևիկները և ցողունները խիտ են հյուսում՝ ցանցի անցքերը լցնելով հավելահատով 2 սյունակով (սխեմայում նշված է խաչերով)։ Վարդը հյուսում են «ձագարիկներ» նախշով (սխեմայում նշված է օղակներով)։ «Ձագարիկները» հյուսելու համար հելունը մտցնում են նախորդ շարքի 2 հանգույցի տակով և հավելահատով 7 սյունակ հյուսում։ Հելունի վրա գտնվող վերջին հատը երկարացնում են, հելունը միջից հանում և մտցնում 7 սյունակներից առաջինի ծամիկի մեջ, ապա բռնում բաց թողած հատը, անցկացնում 1-ին ծամիկի միջով, ձգում և շարունակում հյուսումը ըստ սխեմայի։ Բարձի մյուս երեսը հյուսում են նույնությամբ։ Պատրաստի մասերը խոնավ շորով արդուկում են, հակառակ երեսներով դնում իրար վրա և 3 կողմերը միացնում առանց հավելահատի սյունակներով։

Տերևիկներով անձեռոցիկ (նկ. 46)։ Շառավիղը՝ 17 սմ։ Կորդի թելի քանակը՝ 100 գ։ Հելունը՝ № 3։

Հյուսում են 8 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը կիսասյունակով միացնում և շրջահյուսում առանց հավելահատի 12 սյունակով։ Նախշի 1-ին շերտի հիմքի համար հյուսում են 22 հանգույցից բաղկացած շղթա։ Գործվածքը շրջում են և հիմքի յուրաքանչյուր հանգույցից հյուսում առանց հավելահատի 1-ական սյունակ և կիսասյունակով ամրացնում օղակի 1-ին հատին (տես սխեման)։ Գործվածքը շրջում են և հյուսում ևս 1 շարք առանց հավելահատի սյունակներ նախորդ շարքի յուրաքանչյուր հատից։ 3-րդ շարքում հյուսում են 1 հանգույց շարքը բարձրացնելու համար և առանց հավելահատի 21 սյունակ, ընդ որում 6 անգամ յուրաքանչյուր 3-րդ սյունակից հյուսում են 3 հանգույցից բաղկացած օղիկ։ Շարքն ավարտում են և կիսասյունակով ամրացնում օղակի 2-րդ հատին։ 2-րդ շերտի հիմքի համար հյուսում են 22 հանգույցից բաղկացած շղթա և կիսասյունակով ամրացնում 1-ին շերտի 3-րդ օղիկին (տես սխեման)։ 1-ին, 2-րդ և 3-րդ շարքերը հյուսում են ինչպես 1-ին շերտի համար։ Այս եղանակով հյուսում են 6 շերտ, որոնցից յուրաքանչյուրը հաջորդաբար ամրացնում են օղակի 2 հատին և նախորդ շերտի 3-րդ օղիկին։ Առաջին շերտը մնում է ուղիղ։ 6-րդ շերտի 3-րդ օղիկը հյուսելիս հելունով բռնում են 1-ին շերտի հիմքի վերջին հատը և ամրացնում օղիկին (1-ին շերտը կորացնելու նպատակով)։

Հյուսում են այսպիսի ևս 5 տարր։

Յուրաքանչյուր տարրի վերջին 3 օղիկը հյուսելիս ամրացնում են նախորդ տարրի 3 օղիկին։

Առանց հավելահատի սյունակները հյուսում են՝ հելունը մտցնելով նախորդ շարքի ծամիկի ներքևի մասով։

Նախշի 6 տարրերը միմյանց միացնելով ստանում են շրջան, որի կենտրոնը լրացնելու համար հյուսում են 15 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը միացնում կիսասյունակով և ստացված օղակը շրջահյուսում առանց հավելահատի 24 սյունակով։ Շարքի ծայրերը միացնում են կիսասյունակով։ Այնուհետև օղակներով անձեռոցիկի շերտերի հյուսման սկզբունքով հյուսում են օղիկներից