և առանց հավելահատի սյունակներից բաղկացած 12 շերտ։ Յուրաքանչյուր օղիկը բաղկացած է 5 հանգույցով շղթայից և օղիկը շղթայի 1-ին հանգույցին միացնող առանց հավելահատի սյունակից։ Յուրաքանչյուր շերտն առանց հավելահատի սյունակով ամրացնում են նախշի տարրերի վերջին 2 օղիկին և կենտրոնի շրջանի հատերին մեկընդմեջ։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 6 տերևիկ (նկ. 46, ա) և յուրաքանչյուրն ամրացնում նախորդ շարքին այնպես, ինչպես նախշի տարրերում։ Տերևիկի վերջին շարքը հյուսում են ամրացնելով նախշի 3 շերտերին, աջ կողմից 2 տարրի միջև եղած օղիկին, իսկ ձախ կողմից՝ տարրերի վերջին շարքի ծայրի սյունակներին։ Թելի ծայրերն անցկացնում են հակառակ երեսը և թաքցնում։ Տարրերի և տերևիկների դասավորությունը կարելի է փոխել։
Օղակներով անձեռոցիկ (նկ. 47)։ Շառավիղը՝ 15 սմ։ Կորդի թելի քանակը՝ 100 գ։ Հելունը՝ № 3։
Անձեռոցիկը բաղկացած է օղակներից կազմված մեծ ու փոքր շրջաններից, որոնք միացված են օղիկներից և առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտերով։
Կենտրոնական մասի համար հյուսում են 18 հանգույցից բաղկացած շղթա, ծայրերը միացնում կիսասյունակով և ստացված օղակը շրջահյուսում են առանց հավելահատի 26 սյունակով։ Հյուսում են 4 օղիկից և առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտեր։ Յուրաքանչյուր օղիկը բաղկացած է 5 հանգույցով շղթայից և օղիկը շղթայի 1–ին հանգույցին միացնող հավելահատի սյունակից։ Առանց ցուցամատից հանելու, թելը 6 տակ փաթաթում են մատին։ 7-րդ պարույրի սկզբում հյուսում են 1 կիսասյունակ։ Թելից առաջացած օղակը մատից հանում են և շրջահյուսում առանց հավելահատի 30 սյունակով։ Այնուհետև հյուսում են ևս 1 շերտ՝ միաժամանակ միացնելով զուգահեռ շերտին։
Կենտրոնի շրջանի 1 հատը բաց են թողնում և առանց հավելահատի սյունակով շերտը միացնում 2-րդ հատին (տես սխեման)։ 2-րդ և հաջորդ օղակները շրջահյուսելիս հանում են և յուրաքանչյուր 7-րդ սյունակով բռնում են նախկինում հյուսված օղակը, փոքր ինչ երկարացնում են 7-րդ սյունակի հատը, հելունից հանում, հելունը մտցնում նախորդ օղակի 7-րդ սյունակի հատի մեջ, հանած հատն անցկացնում այդ հատի միջով, ապա շրջահյուսում օղակը։
Փոքր շրջանը բաղկացած է 13 օղակից և 13 շերտից (օղիկներից և առանց հավելահատի սյունակներից)։
Մեծ շրջանը հյուսելու համար թելն ամրացնում են փոքր շրջանի օղակներից մեկի 14-րդ հատին և հյուսում, ինչպես և փոքր շրջանում, 26 օղակ և 5 օղիկից ու առանց հավելահատի սյունակներից բաղկացած շերտեր։ Շերտերն ամրացնում են փոքր շրջանի օղակների 17-րդ սյունակին։ 26 շերտից 13-ում միացնում են միայն վերևի 3 զուգահեռ օղիկները։
Թելի ծայրերն անցկացնում են հակառակ երեսը և թաքցնում։ Շրջահյուսված օղակները կարելի է փոխարինել վարագույրների համար օգտագործվող պլաստմասսայե օղակներով։
Կլոր անձեռոցիկ (նկ. 48)։ Կորդի թելի քանակը՝ 80 գ։ Հելունը՝ № 3։
Հյուսքի տեսակները. «աղեղներ», կիսասյունակներ, առանց հավելահատի սյունակներ, 2 հավելահատով անավարտ սյունակներ, 3 հանգույցից բաղկացած օղիկ։
Հյուսում են 8 հանգույցից բաղկացած շղթա և ծայրերը միացնում կիսասյունակով։
1-ին շարք. շարքը բարձրացնելու համար հյուսում են 3 հանգույց, 2 հանգույցից բաղկացած «աղեղ», որը 2 հավելահատով սյունակով ամրացնում են սկզբնական շրջանի տակով, այնուհետև հյուսում ըստ սխեմայի (կլոր)։ Յուրաքանչյուր շարքն ավարտում են կիսասյունակով։
5-րդ շարքի 10 հանգույցից բաղկացած «աղեղի» տակով 6-րդ շարքում հյուսում են 3 անգամ 11-ական և 13-անգամ 12-ական 2 հավելահատով սյունակներ։ Արդյունքում ստանում են 189 սյունակ։
Վերջին 16-րդ շարքում հյուսում են 4 հանգույցից օղիկ և առանց հավելահատի սյունակով ամրացնում 1-ին հանգույցին։