Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/408

Այս էջը հաստատված է

հանդիպակաց կողմից (աջից) դեպի վերին ռելս են քաշում 14 ասեղ, և մնացած ասեղներով 1 շարքը հյուսելուց հետո դեպի վերին ռելս քաշում ձախակողմյան 14 ասեղ։ Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, կենտրոնի 3 ասեղով հյուսում 1 շարք։ Թելը բռնում են հարևան ձախակողմյան ազատ ասեղով, 2 հաջորդ ասեղները հետ տալիս կենտրոնից դեպի աջ, հյուսում 1 շարք։ Թելը բռնում են հարևան աջ ազատ ասեղով, 2 ասեղը հետ տալիս կենտրոնից դեպի ձախ և շարունակում հյուսումը։ Բոլոր ասեղները աշխատանքային դիրքի բերելուց հետո հյուսում են 1 շարք և փակում հատերը (նկ. 20)։

Բարդ ուրվագծի հաշվարկը։ Բարդ է համարվում կորագծերով ուրվագիծը, որի կազմում կա կոր գիծ (վզի, թևքատեղի կլոր բացվածքներ, թևքի ուսագլուխ, քղանցքի կլորացված եզր ևն)։ Բարդ ուրվագիծը հաշվարկելու համար պետք է գծագրում կատարել լրացուցիչ կառուցումներ. կոր գծին տանելով մի քանի շոշափողներ՝ ստանում են բեկյալ գիծ։ Այնուհետև յուրաքանչյուր շոշափող հաշվարկում են որպես թեք գիծ։ Եթե ուրվագծի հատվածը համընկնում է հորիզոնական ուղղի հետ, ապա բոլոր հատերը պետք է պակասեցնել կամ ավելացնել միանգամից։ Եթե ուրվագծի հատվածը համընկնում է ուղղաձիգ ուղղի հետ, ապա այդ մասը պետք է հյուսել առանց փոփոխության։

Որպես օրինակ բերվում է ներկարովի թևքի ուսագլխի հյուսումը (նկ. 21, ա)։ Հատանմուշը. 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Թևքի լայնությունը, ըստ թևքատակի գծի, 38 սմ է, որը կազմում է 3 հատ X 38 սմ = 114 հատ։ Ուսագլխի բարձրությունը՝ 15 սմ, 4,4 շարք X 15 = 66 շարք։ Վերևից կենտրոնի 3,5 սմ (10 հատ) և ներքևից եզրերի 2,5 սմ (7 հատ) համընկնում են հորիզոնական ուղիղների հետ։ Դիտարկենք կորի միջին մասում կառուցված երեք ուղղանկյուն եռանկյունները։ Ստորին, միջին և վերին եռանկյունների բաղադրիչները համապատասխանաբար հավասար են.

ուղաձիգ գծով՝ 4, 40, 20 շարք,

հորիզոնական գծով՝ 5, 20, 20 հատ։

Հյուսելու ժամանակ սկզբում պետք է սայլակի հանդիպակաց կողմից դեպի վերին ռելս դուրս քաշել 7 ասեղ, այնուհետև 1 անգամ 3 ասեղ, 1 անգամ 2 ասեղ, 20 անգամ 1-ական ասեղ, 10 անգամ 2-ական ասեղ։ Կենտրոնում կմնա 10 ասեղ։ 21, բ նկարում տրված է վզի կլոր բացվածքի հաշվարկը։ Վզի բացվածքի լայնությունը՝ 7 սմ կամ (3 հատ X 7 սմ) 21 հատ։ Վզի խորությունը՝ 8 սմ կամ (4,4 շարք X 8 սմ) 36 շարք։ Ուրվագծի ներքևի մասը (2 սմ 6 հատ լայնությամբ) համընկնում է հորիզոնական գծի, իսկ վերևի մասը՝ ուսի մոտ (2 սմ 8 շարք, երկարությամբ), համընկնում է ուղղաձիգ գծի հետ։ Հաշվարկի համար անհրաժեշտ է կառուցել երկու ուղղանկյուն եռանկյուններ։ Դրանց բաղադրիչները կազմում են.

ուղղաձիգ գծով՝ 4 և 22 շարք,

հորիզոնական գծով՝ 4 և 11 հատ։

Հյուսելիս պետք է առաջամասի մեջտեղից (սայլակի հանդիպակաց կողմից) դեպի վերին ռելս դուրս հանել 1 անգամ 6, 2 անգամ 2-ական, 11 անգամ 1-ական ասեղ, այնուհետև առանց փոփոխության հյուսել մնացած 8 շարքերը։

Ծանոթագրություն. բարդ ուրվագիծը կարող է ներառնել ոչ միայն 2 շարքը մեկ, այլ 3-4 շարքը մեկ պակասեցում կամ ավելացում։

Դետալների հաշվարկը լայնական հյուսման ժամանակ։ Դետալի ձևվածքը, որը հյուսվելու է լայնքով, պետք է շրջել 90°, որպեսզի մեջտեղի գիծը համընկնի հորիզոնական գծին, իսկ ներքևի գիծը՝ ուղղաձիգ գծին։ Այդ դեպքում երկարության չափերը կարտահայտվեն հատերով, իսկ լայնության չափերը՝ շարքերով։ Հորիզոնական սեղմոնները կհյուսվեն որպես ուղղաձիգ և հակառակը։ Թեք գծերը և բարդ ուրվագծերը հաշվարկվում են վերը նշված եղանակով։

Դետալների հաշվարկը շեղ հյուսման ժամանակ։ Հյուսում են աշխատանքային նմուշ, որոշում հատանմուշը (մեր օրինակում 1 սմ = 3 հատի, 1 սմ = 4,4 շարքի) և ընտրում թեքության անկյունը, օրինակ այնպիսին, որն ստացվում է 2 շարքը մեկ հատերը 1 ասեղով տեղաշարժելիս։ Այս դեպքում, եթե հավաքենք 30 հատ (10 սմ) և