Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/410

Այս էջը հաստատված է

հյուսել 2 սեղմոն (մեկը թեք, մյուսը հորիզոնական) շատ խոր սեղմոնի (8 սմ-ից ավելի) փոխարեն։ Թեք սեղմոնն անհրաժեշտ է հաշվարկել առաջին եղանակով, այնուհետև բաշխել գոտկատեղի գծից (կամ կոնքերի գծից) մինչև կրծքագիծը (նկ. 24, գ)։ Օրինակ, սեղմոնի երկարությունը 36 հատ է. խորությունը՝ 18 շարք (9 փուլ), իսկ գոտկատեղից մինչև կրծքագիծը՝ 79 շարք։ Որոշել սեղմոնի մասերի միջև եղած շարքերի թիվը։

79 շարք : 9 փուլ = 8 շարք (7 շարք մնացորդ)։

Գոտկատեղի գծից թեք սեղմոնների հյոսումը առանց կոճկվածքի դետալներում։ Սայլակը աջ կողմում։ Գործվածքի ձախ եզրից դեպի վերին ռելս են քաշոմ 4 ասեղ, հյուսում 1 շարք։ Սայլակը ձախ կողմում։ Նույն գործողությունը կատարում են աջ եզրից։ Սայլակը աջ կողմում է։ Ձախակողմյան 4 ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյոսում 1 շարք, որը հետագա 9 միջանկյալ շարքերից առաջինն է։ Սայլակը ձախ կողմում է։ Աջակողմյան 4 ասեղները վերադարձնոմ են աշխատանքային դիրքի, հյոսում 2-րդ շարքը։ Մինչև սեղմոնի երկրորդ մասին հասնելը հյոսում են ևս 7 շարք, դեպի վերին ռելս դուրս քաշոմ ասեղների հաջորդ խումբը, ըստ որում յուրաքանչյուր խումբ մեծացվում է 4-ական ասեղով (4, 8, 12, 16 ևն)։ Սեղմոնի հյուսումից հետո մինչև կրծքագիծը հյուսում են 7 շարք (մնացորդ)։

Եթե անհրաժեշտ է 2 սեղմոն հյուսել, ապա պետք է հորիզոնական սեղմոնը հյուսել առաջին կամ երկրորդ եղանակով՝ թեք սեղմոնից հետո։ Եթե կուրծքը բարձր չէ, իսկ նախշը բարդ է, կարելի է առաջամասը հյուսել ավելի երկար և դետալները միացնելիս կրծքամասում կարել «ուտեցնելով», որը կփոխարինի կրծքի հորիզոնական սեղմոններին։ Տղամարդկանց հագուստի թեք սեղմոնի հյուսումը պետք սկսել տակի ծալագծից։

Ուղղաձիգ սեղմոններ։ Սեղմոնի երկարությունը, խորությունը և կիսող գիծը որոշում են ըստ ձևվածքի։ Կենտրոնական ասեղի (սեղմոնի մեջտեղում) վրա անցկացնում են հարևան 2 ասեղների հատերը, ազատ ասեղները թողնում աշխատանքային դիրքում։ Գործվածքի եզրից բոլոր հատերն աստիճանաբար փոխադրում են դեպի կենտրոնական ասեղ՝ լրացնելով գործվածքի ներսի ազատված ասեղները և եզրերից 1-ական ասեղ ազատելով (դրանք դեպի ներքևի ռելս իջեցնել)։ Հյուսում են հաշվարկած թվով շարքեր՝ մինչև հյուսման ավարտը չփոխելով սեղմոնի կենտրոնական ասեղը։

Հաճախ միաժամանակ հյուսում են 2 սեղմոն (կիսաշրջազգեստի տապակներ. իրանասեղմ պատրաստվածքի թիկնամաս ևն)։ Ըստ ձևվածքի որոշելով երկու սեղմոնների կենտրոնական ասեղները (օրինակ, եզրերից 47-րդ ասեղները), դրանց վրա անցկացնում են 2 հարևան ասեղների (46-րդ և 48-րդ) հատերը։ Միասեղ դեքերով այդ 3 հատերը կենտրոնական ասեղներից (47-րդ) փոխադրոմ են մեջտեղում ազատված ասեղների (48-րդ) վրա։ Եզրերից բոլոր հատերը փոխադրում են կենտրոն, լրացնելով գործվածքի ազատված ասեղները և ազատելով եզրային 2 ասեղները (դրանք փոխադրել ներքևի ռելս)։ Գործվածքի եզրից հատերը փոխադրելու համար դրանք պետք է ազատել թիթեղների տակից։ Հատերի յուրաքանչյուր պակասեցման հետ սեղմոնների կենտրոնական ասեղները մեկ ասեղով տեղաշարժում են գործվածքի մեջտեղ։

Օրինակ, մինչև գոտկատեղի գիծը սեղմոնի երկարությունը 15 սմ է, այսինքն, ըստ հատանմուշի՝ 66 շարք։ 1 սմ = 3 հատ, 1 սմ = 4,4 շարք։ Սեղմոնի խորությունը 4 սմ է, 3 հատ x 4 սմ = 12 հատ, 12 հատ : 2 = 6 հատ, 66 շարք։ 6 հատ = 11 շարք (նկ. 25)։ Եթե որպես սեղմոնի կենտրոն ընդունենք 2 ասեղ, ապա սեղմոնի մեջտեղի «շերտը» կստացվի ավելի լայն։

Գոտկատեղի գծից վերև սեղմոն հյուսելիս գործվածքի ներսի մասում հատեր են ավելացնում։ Կենտրոնական ասեղից երկու կողմի վրա բոլոր հատերը մեկ ասեղով հետ են տալիս, ազատ ասեղները լրացնում ասեղի ձգված հատով՝ աղեղային հատով։ Եթե անհրաժեշտ է միաժամանակ 2 սեղմոն հյուսել, ապա կենտրոնական ասեղներից դեպի մեքենայի եզրերը տեղաշարժում են 2 ասեղների հատերը։ Կենտրոնական հատերը փոխադրում են մի ասեղի վրա (դեպի գործվածքի եզրերը)։ Կենտրոնական ասեղներին կից երկու ազատ ասեղները լրացնում են ասեղների տակ գոյացած աղեղներով։ Հատերի հերթական ավելացմանը զուգընթաց կենտրոնական ասեղները մեկ ասեղով փոխադրվում են դեպի գործվածքի եզրերը։

Բարակ թելով մեծ խտությամբ (0-ից մինչև 3) կամ բարդ նախշով գործվածք հյուսելիս հատերի փոխադրումն առավել բարդ է, դրա համար էլ ուղղաձիգ սեղմոնները պետք է իրականացնել որպես կտրվածքներ։ Աշխատանքն ավարտելուց հետո կտրվածքների եզրերը կարում են ձեռքի ուղղաձիգ կարով։ Սեղմոններով գործվածքը հյուսում են մասերով (մեկ սեղմոնի դեպքում՝ երկու, երկու սեղմոնի դեպքում երեք մասով)։ Մի մասը հյուսելու ժամանակ մնացած ասեղները գտնվում են վերին ռելսում։ Հիմնական հատերը չխառնելու համար օժանդակ թելով (այդ ասեղներով) 1 շարք են հյուսում և հաջորդ մասն սկսելուց առաջ հյուսած մասն արձակում են։ Կարաբաժնի համար ավելացնոմ են 1 հատ. գործվածքի ներքին մասում բոլոր ասեղների զբաղվածության պատճառով համապատասխան ասեղներից հատերը փոխադրում են հարևան դուրս քաշված ասեղների վրա։ Օրինակ, 46 ասեղ (սայլակի կողմից) աշխատանքային դիրքում են։ 47-րդ ասեղի հատը փոխադրում են 48-րդ ասեղի վրա (առաջին մասի հյուսման ժամանակ 48-րդ ասեղի վրա մնում է 2 հատ, 47-րդ ազատ ասեղը բերվում է աշխատանքային դիրքի)։ Մնացած բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշոմ։ Մինչև առաջին պակասեցումը պետք է հյուսել առնվազն 4 շարք, այդ դեպքոմ սեղմոնը կստացվի ավելի կանոնավոր։

Սեղմոնի համար գոտկատեղի գծից մինչև կրծքագիծը հատեր են ավելացնում։ Եզրամասերի հյուսումից հետո կարաբաժնի ավելացված հատը երկու կողմից փոխադրում են հարևան ասեղի վրա (47-րդից 46-րդին), 46-րդ ասեղների վրա ստացվում է 2-ական հատ։ Գործվածքի միջին մասի հյուսման սկզբում հանված հատերը վերադարձվում են (48-րդ ասեղներից 47-րդ ասեղներին)։ Միջին մասում կարաբաժնին 1-ական հատ ավելացնելու համար եզրերից