Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/419

Այս էջը հաստատված է

Շարունակում են հյուսումը՝ աջ կողմից 7 շարքը մեկ 1-ական հատ ավելացնելով (եռանկյուն 2-ի հաշվարկը), իսկ ձախ կողմից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1-ական ասեղ (եռանկյուն 1-ի հաշվարկը)։

Աջ եզրի 342 շարքը հյուսելուց և 49 հատ ավելացնելուց հետո, աջ եզրից գոտկատեղի գծի ուղղությամբ դեպի վերին ռելս են դուրս քաշում 6, 5, 5, 6, 5, 5, 6 ասեղ (եռանկյուն 8), 3, 2, 2, 3, 2, 2, 3, 2, 2, 3, 2, 2, 2 ասեղ (եռանկյուն 9), ձախ կողմից մինչև հյուսման ավարտը շարունակում են 1-ական ասեղ դեպի վերին ռելս դուրս քաշել։

Սակայն 200 ասեղ ունեցող մեքենայի վրա տապակի լայնության և երկարության բոլոր հատերը չեն տեղավորվում, դրա համար տապակը հյուսում են երկու անգամից։ Աջակողմյան վերջին ասեղը զբաղեցնելուց հետո, ձախից հանում են առաջամասի մեջտեղի 8 աջակողմյան ոլորահատերը։ Դրա համար աշխատանքային դիրքի են վերադարձնում աջ կողմից դեպի վերին ռելս դուրս քաշված 8 ասեղ։ Մի քանի շարք հյուսում են օժանդակ թելով։ Բոլոր հատերը աջ եզրից փոխադրում են ձախ՝ լրացնելով ազատված ասեղները, և շարունակում տապակի հյուսումը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշելուց հետո, գոտկատեղի գծից աջ 68 ասեղ վերադարձնում են աշխատանքային դիրքի, հյուսում 1 շարք հիմնական թելով, 20 շարք օժանդակ թելով, և կրկին 1 շարք հիմնական թելով։ Դեպի վերին ռելս են դուրս քաշում 68 ասեղ և երկրորդ տապակը հյուսում հայելային արտացոլումով, այսինքն, գոտկատեղի գծից աջ ասեղները աշխատանքային դիրքի են վերադարձնում ըստ 9 և 8 եռանկյունների հաշվարկների՝ առաջամասի մեջտեղի գծից ձախ 1-ական ասեղով։

Գործվածքի աջ եզրի ուղղությամբ բոլոր ասեղներն աշխատանքային դիրքի վերադարձնելուց հետո պետք է սկսել հատերի պակասեցումը «կանոնավոր» եզրով։ Եթե բոլոր հատերը մեքենայի վրա չեն տեղավորվում, ապա աջ կողմից պակասեցնելով 8 հատ, և մեքենայի աջ եզրում 8 ասեղ ազատելով, հատերը փոխադրում են դեպի մեքենայի աջ եզրը, իսկ ազատված ասեղները լրացնում նախապես հանված ոլորահատերով։

Շարունակում են երկրորդ տապակի հյուսումը հայելային արտացոլումով։ Ներքևի գծի ուղղությամբ ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում ըստ 7, 6, 5, 4, 3 եռանկյունների հաշվարկի։ Այնուհետև դրանք վերադարձնում են աշխատանքային դիրքի և հյուսում 1 շարք, փակում հատերը։ Գոտկատեղի գծի ուղղությամբ օժանդակ թելով հյուսած զոլը կիսում են։ Հյուսում են գոտին։ Շիտակ երեսից գոտկատեղի հատերը անցկացնում են ասեղներին, յուրաքանչյուր ութերորդ ասեղը թողնելով ազատ և լրացնելով ասեղամիջի թելաղեղով։ Հյուսում են 30 շարք, ծալվածք անում, առաջին շարքի հատերն ասեղներին անցկացնելով, հատակցման համար հյուսում 4 շարք և հյուսումն ավարտում օժանդակ թելով։

Կիսաշրջազգեստի երկրորդ կեսը գոտու հետ հյուսելուց հետո հակառակ երեսից խոնավ շորով արդուկում են, կարում ուղղաձիգ տրիկոտաժային կարով, հատակցումով ամրացնում զոլերի բաց հատերը։ Կիսաշրջազգեստի ներքևի եզրը շրջահյուսում են հելունով (3-4 շարք 1 հավելահատով սյունակներ 2 տակ թելով)։ Զոլը (1 սմ) և հելունով հյուսված շարքերը հակառակ երեսի վրա ծալում են և խծպում գաղտնակարով։

Պուլովեր (նկ. 48, բ)։ Բրդե թելի քանակը՝ 400 գ (ԻՏջ 32/2, 4 տակ թել), հիմնական թելը՝ 240 գ, զոլանախշերի համար՝ 130 գ և 30 գ գունավոր թելեր։ Հատանմուշը. 1 սմ = 3,4 հատ, 1 սմ = 5 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Զոլերն արվում են 16 շարք հիմնական, 8 և 2 շարքեր՝ գունավոր թելերով։ Թևքերը հյուսում են 2 անգամից, առանձին հյուսած թեզանիքը կարում են հյուսելուց հետո։ Վզի սուր բացվածքը ձևավորում են առանձին հյուսած եզրաքուղով։ Պուլովերի ներքևի եզրը ծալում են։

Խորհուրդ է տրվում հաշվարկի համար օգտագործել ամբողջական թևքով պատրաստվածքի ձևվածք։

ABC ստուգիչ եռանկյան չափսերը. հատերի հորիզոնական էջը AC=10 սմ, շարքերի ուղղաձիգ էջը BC=13,6 սմ։ Կատարում են թեք գծերի հաշվարկ։

Եռանկյուն 1 (հաշվարկվում է թիկնամասի ներքևի գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 20 սմ = 68 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 15,2 սմ = 76 շարք կամ 38 փուլ։

68 հատ : 38 փուլ = 1 հատ (30 հատը մնացորդ)։

Պակասեցնում են 8 անգամ 1-ական, 30 անգամ 2-ական հատ (1 հատ + 1 հատ՝ մնացորդ)։

Եռանկյուն 2 (հաշվարկվում է կողքի գիծը ներքևի եզրից մինչև գոտկատեղը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 8 սմ = 27 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16 սմ = 80 շարք։

80 շարք : 27 հատ = 2 շարք (26 շարքը մնացորդ)։

Պակասեցնում են 26 անգամ 1-ական հատ 3 շարքը մեկ (2 շարք + 1 շարք մնացորդից) և 1 անգամ 1 հատ 2 շարքից հետո։

Եռանկյուն 3 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղի գիծը ներքևի եզրից մինչև կրծքագիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 30,5 սմ = 70 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 28 սմ = 140 հատ կամ 70 փուլ։ 70 հատ : 70 փուլ = 1 հատ։ Պակասեցնում են 70 անգամ 1ական հատ։

Եռանկյուն 4 (հաշվարկվում է կողքի գիծը գոտկատեղի գծից մինչև կրծքագիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12,5 սմ = 42 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 12 սմ = 60 շարք կամ 30 փուլ։

42 հատ : 30 փուլ = 1 հատ (12 հատը մնացորդ)։ Պակասեցնում են 18 անգամ 1-ական և 12 անգամ 2-ական հատ (1 հատ + 1 հատ մնացորօհց)։

Եռանկյուն 5 (հաշվարկվում է թևքատակի կտրվածքի լայնության գիծը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 3,5 սմ = 12 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 2,4 սմ = 12 շարք կամ 6 փուլ։ 12 հատ : 6 փուլ = 2 հատ։

Պակասեցնում են 6 անգամ 2-ական հատ։

Եռանկյուն 6 (հաշվարկվում է թիկնամասի մեջտեղը կրծքագծից մինչև վզի բացվածքը).

հորիզոնական էջը՝ 3,4 հատ x 12,5 սմ = 42 հատ,

ուղղաձիգ էջը՝ 5 շարք x 16,8 սմ = 84 շարք կամ 42 փուլ 42 հատ : 42 փուլ = 1 հատ։

Պակասեցնում են 42 անգամ 1-ական հատ։

Եռանկյուն 7 (հաշվարկվում է թևքի մեջտեղի թեք գիծը ենթադրվող թևքագծից մինչև ուսագլուխ).