Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/421

Այս էջը հաստատված է

դեպի վերին ռելս են դուրս քաշում և աշխատանքային դիրքի վերադարձնում 3-ական (4 անգամից), այնուհետև պակասեցնում 11 անգամ 1-ական հատ, հերթագայում 2 շարքից հետո 1 անգամ, 3 շարքից հետո 1 անգամ, պակասեցնում 20 անգամ, հերթագայում 2 շարքից հետո 2 անգամ, 3 շարքից հետո 1 անգամ և վերջում՝ 3 շարքից հետո 1 անգամ։ Միաժամանակ ձախ կողմից ավելացնում են 8 անգամ 1-ական հատ, հերթագայում 4 շարքից հետո 1 անգամ, 5 շարքից հետո 1 անգամ, 4 շարքից հետո 1 անգամ, 5 շարքից հետո 1 անգամ, 4 շարքից հետո 1 անգամ և վերջում 5 շարքից հետո 3 անգամ։ Թևքատեղի գծից ձախ 178 շարք հյուսելուց հետո ձախ եզրից դեպի վերին ռելս են դուրս քաշում 6 անգամ 4–ական, 1 անգամ 5 ասեղ։ Թևքի ներքևի եզրի հատերը թողնում են բաց. 1 շարք հյուսելով հիմնական թելով և մի քանի շարք՝ օժանդակ թելով։ Հյուսում են երկրորդ թևքը։

Առաջամաս։ Հյուսումն սկսում են այնպես, ինչպես թիկնամասը։ 216-րդ շարքից հետո ձախ եզրից 7 անգամ դեպի վերին ռելս են դուրս քաշում հաջորդաբար 3, 2, 2, 2 ասեղ։ Հյուսումն ավարտելուց հետո 72 ասեղ աշխատանքային դիրքի են վերադարձնում, հիմնական թելով աջից ձախ հյուսում 1 շարք (ձախից թողնում թելի երկար ծայրը), օժանդակ թելով՝ 20 շարք, այնուհետև հիմնական թելի ազատ երկար ծայրով ձախից աջ հյուսում 1 շարք։ Առաջամասի հյուսումը կրկնում են հայելային արտացոլումով։

Հյուսված դետալները միացնում են հատակցման կարով։ Հյուսում են թեզանիքները։ Յուրաքանչյուր թեզանիքի համար հավաքում են 55-ական հատ, հյուսում 30-ական շարք, ծալվածք անում և հատակցման համար հյուսում ևս 4-ական շարք։ Հյուսումն ավարտում են օժանդակ թելով։ Թեզանիքի հակառակ երեսի ծալվածքի տեսանելի կարին ամրացնում են թևքի ներքևի եզրի բաց հատերը, իսկ զոլի բաց հատերը շիտակ երեսից ամրացնում են հատակցման կարով։

Վզի բացվածքը մշակելու համար հյուսում են 2 մասից բաղկացած երիզաժապավենը (նկ. 48, գ)։ Յուրաքանչյուր մասի համար հավաքում են 109 հատ, հյուսում 16-ական շարք, մի կողմից դեպի վերին ռելս դուրս քաշելով 8 անգամ 2-ական ասեղ (մի մասի համար՝ ձախից, մյուս մասի համար՝ աջից)։ Հաջորդ 16 շարքերում դուրս քաշված ասեղներն աշխատանքային դիրքի վերադարձնում են հակառակ կարգով։ Ծալվածք են անում և հատակցման համար հյուսում 4 շարք, ըստ որում հյուսված անկյան կողմից շարունակում են 2 շարքը մեկ 2 անգամ 1-ական հատ ավելացնել։ Զոլակի փակ հատերով եզրը միացնում են վզի բացվածքի բաց հատերին, իսկ բաց հատերով եզրը հատակցման կարով միացնում են շիտակ երեսին։ Զոլակի անկյունային մասը միացնում են կարը կարին։ Պուլովերի ներքևի եզրը խծպում են այնպես, ինչպես կիսաշրջազգեստի ներքևի եզրը։

Կոստյում (նկ. 49)։ Չափսը՝ 46-48։

Շալաձև օձիքով ջեմպեր։ Սինթետիկ մանվածքի քանակը՝ 200 գ 3 տակ թել, 160 գ հիմնական և 40 գ լրացուցիչ թելեր։ Կարելի է օգտագործել բրդե կամ բամբակե մանվածք։ Հատանմուշը՝ 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,7 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք, նախշը՝ տարբեր երկարության գունավոր զոլեր։ Առաջամասը բաղկացած է 3 մասից, կողքի երկու մասերն սկսում են հյուսել լայնակի ուղղությամբ, այնուհետև առաջամասի մեջտեղից (տվյալ դեպքում աջից) հյուսվող լրացուցիչ շարքերի հաշվին անցնում են երկայնական հյուսման։ Կողքի յուրաքանչյուր մասի հետ միաժամանակ հյուսում են երկտակ շալաձև օձիքի կեսը։ Առաջամասի երրորդ (ներքևի) մասը հյուսում են երկայնական ուղղությամբ և կողքի մասերին միացնում են հյուսումն ավարտելուց հետո։

Թիկնամաս (նկ. 49, ա)։ Հիմնական թելով հավաքում են 124 հատ, հյուսում 36 շարք։ Ծալվածք են անում։ Հյուսում են ևս 128 շարք և օժանդակ թելով նշում վերջին շարքը (կրծքագիծ)։ Այնուհետև հյուսում են ևս 89 շարք և օժանդակ թելով հյուսումն ավարտում հետևյալ կերպ. 40 ասեղով առանձին հյուսում են ուսը, 44 ասեղով՝ վզի բացվածքը, 40 ասեղով՝ ուսը։

Առաջամաս (կողքի վերին մասն օձիքի հետ, նկ. 49, բ)։ Օժանդակ թելով