ժապավենաքուղով մշակված)։ Շրջազգեստը կտրված է կոնքի գծով, ներքևի մասը փոթավորված է։
Գործվածքի ծախսը. 1 մ 30 սմ (հիմնական) և 30 սմ (լրացուցիչ)՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։
Բամբակե գործվածքից ամառային շրջազգեստը (նկ. 11) գոտկատեղում կտրված է։ Վզի բացվածքը և թևքատեղի գիծը երիզված են ժապավենաքուղով։ Առաջամասի կողքի հատվածների միացման գծերով բոլորածալ է դրված։ Փեշի մասում լայն դարս է արված։ Կուրծքը զարդարված է դրվագանախշով։
Գործվածքի ծախսը. 1 մ 20 սմ (հիմնական) և 75 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 110-56։
Բամբակե գործվածքից տղայի կոմբինեզոնը (նկ. 12) ունի կողքի կարի մեջ մտնող մեծ վրադիր գրպան։ Ուսակապերը կոճկվում են առջևից։ Տաբատի ներքևի եզրերը ծալված են։ Գոտկատեղին կարված են օղակներ՝ գոտին անցկացնելու համար։
Գործվածքի ծախսը. 1 մ 20 սմ (հիմնական) և 20 սմ (լրացուցիչ)՝ 80 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 86-52։
Բրդե թեթև գործվածքից աղջկա բլուզը (նկ. 13) կոճկվում է առջևից։ Թևքն ավարտվում է թեզանիքով: Թիկնամասի