Մեկ փաթեթ ներկանյութը նախատեսված է 400 գ զանգվածով իր ներկելու համար։ Բնական մետաքսե գործվածքները և իրերը ներկելու համար պահանջվում է 2 անգամ շատ ներկանյութ (200 գ գործվածքին՝ մեկ փաթեթ)։ Զանգվածային հարաբերակցությունը պահպանելու դեպքում սպիտակ իրերը կստանան նշված գույնը։ Գունավոր գործվածքներն այլ կերպ են գունավորվում (օրինակ, կապույտ ներկանյութով ներկված դեղին գործվածքը ձեռք է բերում կանաչ գույն)։
Ներկանյութի ընտրությունը գունավոր գործվածքները ներկելիս
Ներկվող գործվածքի գույնը | Ներկանյութի գույնը | Ներկված գույնը |
---|---|---|
Կարմիր | ||
Կապույտ | Մանուշակագույն | |
Դեղին | Նարնջագույն | |
Շագանակագույն | Կարմրաշագանակագույն | |
Կանաչ | Շագանակագույն | |
Կապույտ | ||
Կարմիր | Մանուշակագույն | |
Դեղին | Կանաչ | |
Շագանակագույն | Մուգ շագանակագույն | |
Մոխրագույն | Մուգ կապույտ | |
Դեղին | ||
Կարմիր | Նարնջագույն | |
Կապույտ | Կանաչ | |
Շագանակագույն | Դեղնաշագանակագույն | |
Մոխրագույն | Սիսեռագույն | |
Շագանակագույն | ||
Կապույտ | Մուգ շագանակագույն | |
Կանաչ | Խակի | |
Մանուշակագույն | Մուգ շագանակագույն | |
Մոխրագույն | Մուգ շագանակագույն | |
Կանաչ | ||
Կարմիր | Շագանակագույն | |
Շագանակագույն | Խակի | |
Մանուշակագույն | Կանաչաշագանակագույն | |
Մանուշակագույն | ||
Դեղին | Կանաչաշագանակագույն | |
Շագանակագույն | Մուգ շագանակագույն | |
Կանաչ | Կանաչաշագանակագույն | |
Մոխրագույն | ||
Կարմիր | Մուգ կապույտ | |
Կապույտ | Մուգ կապույտ | |
Դեղին | Սիսեռագույն | |
Շագանակագույն | Մուգ շագանակագույն |
Մուգ գույնի իրերը կարելի է ներկել նույն գույնի ավելի մուգ երանգով կամ էլ սև։ Սև կարելի է ներկել բոլոր գույների իրերը, սակայն դրանք կպահպանեն սկզբնական գույնի երանգը։ Դրանից խուսափելու համար մուգ կարմիր, շագանակագույն իրերը ներկելիս սև ներկանյութի յուրաքանչյուր փաթեթին պետք է ավելացնել 1/3 փաթեթ կանաչ կամ մուգ կանաչ ներկանյութ, կանաչ իրերը ներկելիս՝ 1/5 փաթեթ մանուշակագույն կամ շագանակագույն ներկանյութ։
Բնական մետաքսը ներկում են հատուկ կամ բամբակե գործվածքների համար նախատեսված նյութերով։ Ներկելուց առաջ պետք է ստուգել ներկանյութի ազդեցությունը գործվածքի մի փոքր կտորի վրա այն տաք ներկալուծույթի մեջ ընկղմելով և պահելով 5-10 րոպե։
Ն-ման պարագաները։ Իրը պետք է ներկել արծնապատ մաքուր ամանի մեջ։ Այն պետք է ազատ տեղավորվի ամանի մեջ և Ն-ման ընթացքում ծածկված լինի ներկալուծույթով։ Որքան մեծ է ներկալուծույթի ծավալը, այնքան հավասարաչափ է ներկվում իրը։ Լավագույն արդյունքն ստացվում է, երբ լուծույթի ծավալը (միլիլիտրերով) 30–40 անգամ ավելի է ներկվող իրի զանգվածից (գրամներով)։ Օրինակ, եթե ներկվող իրի զանգվածը 200 գ է, ապա լուծույթի ծավալը պետք է լինի 6000-8000 մլ, այսինքն՝ 6-8 լ։
Իրը շրջելու համար անհրաժեշտ են 2 հարթ, ամուր փայտաձողեր։
Իրը Ն-ման նախապատրաստելը: Ներկանյութի անհրաժեշտ քանակը որոշելու համար Ն-ից առաջ իրերը կամ գործվածքները պետք է չոր վիճակում կշռել, այնուհետև մաքրել կեղտաբծերը (տես Կեղտաբծերի հանում) և լվանալ։ Բամբակե և վուշե նոր գործվածքը, ինչպես նաև բամբակե մանվածքը պետք է 40-45 րոպե եռացնել օճառասոդային լուծույթում՝ օսլայի շերտը հեռացնելու համար։ Ավելորդ ճարպը հեռացնելու համար բրդե և կիսաբրդե մանվածքը պետք է լվանալ և պարզաջրել գոլ ջրով։ Այն իրերը, որոնց վրա կեղտաբծեր են մնացել, կարելի է ներկել միայն շատ մուգ գույնով։
Ներկելուց առաջ մետաղե կոճակները, ճարմանդները և զարդերը պիտի կտրել, որպեսզի ժանգաբծեր չառաջանան։ Բրդե մանվածքի կարժերը անհրաժեշտ է մի քանի տեղից կապկպել, որպեսզի շրջելիս մանվածքը չխճճվի, և շարել ամուր պարանի վրա։ Աստառով իրեր ներկելիս անհրաժեշտ է մի քանի տեղից քանդել աստառը, որպեսզի իրը ջրի երես չբարձրանա։
Ներկալուծույթի պատրաստումը։ Անհրաժեշտ քանակությամբ ներկանյութը լցնում են ոչ մեծ ամանի (բաժակ, թաս) մեջ և քիչ-քիչ, անընդհատ խառնելով, ավելացնում եռացրած գոլ ջուր մինչև համասեռ խմորանման զանգված ստանալը։ Այնուհետև, շարունակելով խառնել, ավելացնում են եռացրած տաք ջուր՝ 1 փաթեթ ներկանյութին 0,5 լ։ Ստացված լուծույթը քամում են մաքուր լաթով, լցնում գոլ (40-50 °C) ջրով լցված ներկամանի մեջ և խառնում։
Ներկում։ Իրը (կամ գործվածքը) թրջում են գոլ ջրում, թեթևակի քամում, խնամքով ուղղում և ընկղմում ներկալուծույթի մեջ։ Որպեսզի իրը հավասարաչափ ներկվի, պետք է այն, որքան հնարավոր է, հաճախակի շրջել։ Ներկալուծույթի մեջ աղ կամ քացախ ավելացնելիս (գույնն ամրակայելու համար) անհրաժեշտ է իրը մի փոքր բարձրացնել և լուծույթը խառնել։
Բամբակե, վուշե և վիսկոզային մետաքսից իրեր և գործվածքներ։ Մինչև 40-50 °C տաքացրած ներկալուծույթի մեջ ընկղմում են ներկվող իրը և աստիճանաբար տաքացնում մինչև թույլ եռալը։ Եռալուց 15-20 րոպե հետո խառնելով լցնում են 1 լ ջրում լուծած 2 ճաշի գդալ կերակրի աղ (1 փաթեթ ներկանյութի հաշվով), խառնում և թույլ եռքով շարունակում Ն. ևս 30-40 րոպե։ Այնուհետև վերցնում են կրակից և հովանալու համար 30 րոպե թողնում ներկալուծույթի մեջ։ Ներկված իրը հարկավոր է հանել, թողնել, որ ջրքամվի և լավ պարզաջրել։
Բաց գույնով ներկելիս աղը երկու անգամ պակաս են լցնում։
Վիսկոզային թելքից իրերն ու գործվածքները ներկում են նույն եղանակով՝ լուծույթը տաքացնելով մինչև 30 °C և Ն. շարունակելով 60-70 °C–ի պայմաններում։ Աղ չեն ավելացնում։
Բուրդ և բրդե իրեր։ Ներկալուծույթի մեջ խառնելով լցնում են 1 լ ջրում լուծված 1 ճաշի գդալ քացախաթթվային էսենցիա կամ 1 1/2 բաժակ քացախ և 1 ճաշի գդալ աղ (1 փաթեթ ներկանյութի հաշվով)։ Իրն ընկղմում են լուծույթի մեջ, աստիճանաբար տաքացնում մինչև եռալը, ներկում 1 ժամ։ Եթե լուծույթը դեռևս պահպանում է գույնը, իսկ իրն