գրպաններին դրվագաշերտեր են կարված։
Գործվածքի ծախսը. 3 մ 70 սմ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-112-120։
Մետաքսե գործվածքից Շ. (նկ. 5), ուղիղ ձևվածքի, կտրված գոտկատեղով, ներկարված թևքերով, կապվող կանգուն օձիքով։ Առաջամասը դրվագակտորի տակից թեթևակի փոթավորված է։ Գոտկատեղից ներքև ուղիղ է՝ ձախ կողմից հանդիպակաց կրկնակի դարսով։
Գործվածքի ծախսը. 2 մ 75 սմ՝ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-104։
ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ, իրեր (գլխավորապես պերճանքի առարկաներ), որոնք ստացվում են առավելապես ազնիվ մետաղների (ոսկի, արծաթ, պլատին և պալադիում), ինչպես նաև գունավոր մետաղների՝ ոսկեզօծ կամ արծաթազօծ (կամ առանց պատվածքի) համահալվածքների գեղարվեստական մշակմամբ, հաճախ թանկարժեք քարերի, արծնի համակցմամբ։
Ոսկերչական իրերի հարգը։ Մաքուր ազնիվ մետաղներից, որպես կանոն, Ո. ի. չեն պատրաստում։ Դրանց անհրաժեշտ մեխանիկական հատկություններ և գույն հաղորդելու համար ավելացնում են գունավոր մետաղներ (օրինակ, ոսկին արծաթի և պղնձի, երբեմն նաև պալադիումի, կադմիումի, նիկելի և ցինկի, արծաթը և պլատինը պղնձի, պալադիումը արծաթի և նիկելի հետ) և ստանում համահալվածքներ։ Համահալվածքում ազնիվ մետաղի պարունակությամբ որոշվում է նրա հարգը։ Ընդունված է հարգի մետրական համակարգը, ըստ որի հարգն արտահայտում է 1000 գ համահալվածքում ազնիվ մետաղի գրամների թիվը։
Մինչև 1927-ը Ռուսաստանում կիրառվել է հարգի նշանակման, այսպես կոչված, մսխալային (զոլոտնիկային) համակարգը, ըստ որի հարգն արտահայտվում էր համահալվածքի 96 միավորներում