իրար վրա՝ երեսով դեպի ներս, եզրերը հավասարեցնել և թերակարել: Օձիքատակի կողմից թակալում են 0,7 սմ լայնության կարով (նկ. 1. ա), այնուհետև երիզման համար նախատեսված կարաբաժինը ծալում են վերին օձիքի կողմը և արդուկում (նկ. 1,բ): կլորացված ծայրով Օ-ի կարաբաժինը պետք է կտրել՝ թողնելով 0,3-0,4 սմ (եթե գործվածքը ցրիվ եկող չեն): Օ. շրջում են երեսի կողմի վրա և, ուղղելով անկյունները, արդուկում օձիքատակի կողմից: Օ-ի չմշակված եզրերը հավասարեցնում են և թերակարում: Վերին Օ-ի ավելցուկն անհրաժեշտ է պատրաստի վիճակում օձիքատակի եզրը ծալելու համար (նկ. 1, գ): Միջնաշերտի կարաբաժինը կտրում են համարյա մինչև թակալակարը:
Թափանցիկ գործվածքներից Օ-ներ կարելիս միջնաշերտը ձևում են վերին Օ-ի չափով և թերակարում վերջինիս հետ, այնուհետև միացնում օձիքատակին: Այս դեպքում պատրաստի Օ-ի կարաբաժինը մնում է միջնաշերտի և Օ-ի արանքում և վերին Օ-ի տակից չի թափանցում:
Օ-ին կոշտություն հաղորդելու համար օգտագործում են միջնաշերտ: Օ-ի դետալների երկայնական թելի ուղղությունը, կախված մոդելից, կարող է լինել տարբեր:
Օ-ները սովորաբար երկտակ են անում: Դրա համար անհրաժեշտ է ձևել երկու մաս՝ վերին Օ. և ներքին (օձիքատակ, ենթաօձիք): Օձիքատակի ձևվածքը ստանալու համար անհրաժեշտ է թղթի վրա եզրագծել Օ-ի ձևվածքը և ստացված ուրվագիծը նկ. 2-ում ցույց տրված եղանակով փոքրացնել: Միջնաշերտով Օ. մշակելիս միջնաշերտի համար սովորաբար օգտագործում են բյազի տիպի բամբակե գործվածք: Նուրբ և հատակապես թափանցիկ գործվածքից Օ-ի միջադիրի համար գործվածքը ընտրելիս անհրաժեշտ է համոզվել, որ միջադիրը ձևում են հիմնական գործվածքից: Միջադիր գործվածքը ձևելուց առաջ խորհուրդ է տրվում թրջել, չորացնել և արդուկել, քանի որ միջնաշերտի մտնելը կարող է ձևափոխել Օ.: Օձիքատակի չափով ձևված միջնաշերտը հակառակերեսով պետք է տեղավորել օձիքատակի վրա և թերակարել եզրագծերով: Հետագա մշակումը կատարվում է նույն ձևով, ինչ առանց միջնաշերտի կանգնուն ծալովի Օ-ինը: Անհրաժեշտ է Օ. կարելուց հետո միայն միջնաշերտի կարաբաժինը կտրել համարյա մինչև մեքենայական կարը:
Օ-ի միացումը վզի բացվածքին: Օ. վզի բացվածքին միացնելուց առաջ անհրաժեշտ է կարել ուսակարերը: Պատրաստի Օ. օձիքատակի կողմից տեղավորում են պատրաստվածքի երեսի կողմի վրա ու քորոցներով ամրացնում՝ համատեղելով կտրվածքները ու ուսակարերը և թերակարում (նկ. 3, ա):