Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/474

Այս էջը հաստատված է

չգերազանցի 5 մմ: Ցանցը թերակարելուց հետո նոր թելով կութաշար են անում՝ ասեղը մտցնելով ցանցի յուրաքանչյուր կութի մեջ՝ վերևից ներքև: Այսպիսով ստացվում է քուղակար (նկ.9): Քուղակարի մեկ այլ տարատեսակ է ստացվում, երբ ասեղը մերթ կութի վրայից, մերթ տակից է մտցվում (նկ.10): Գծերի հատման կետերը կարելի է զարդարել շղթայակարի տարրերով (նկ.11. 12) կամ ուլունքով:

Հաշվարկով Ա. սովորաբար անում են կտավի կամ կտավային հյուսվածքով գործվածքի վրա, որը դյուրացնում է թելերի հաշվարկը: Այս եղանակով հիմնականում ասեղնագործում են երկրաչափական բնույթի (ուղիղ գծերով) նախշեր: Հաշվարկով Ա. անում են ոչ միայն ամբողջական, այլև նոսրացրած՝ թելքաշ կտորի վրա:

Հաշվարկով Ա. ամբողջական կտորի վրա: Առավել տարածվում է խաչկար Ա., որն անում են թելերի հավասարաչափ հյուսվածք ունեցող կտորների կամ ցանցակտավի վրա: Խաչեր չափերը և թելի հաստությունը պայմանավորված են կտորի հաստությամբ: Ասեղնագործելու ընթացքում պետք է հետևել, որ երեսակողմի երկրորդ շերտի կութերը նույն ուղղությունն ունենան: Խաչկար Ա. լինում է միագույն և բազմագույն։ Միագույնը հաճախ ավարտում են այլ գույնի երիզով:

Ընդունված է խաչկար Ա-յան երեք եղանակ. առաջինի դեպքում կտորի հակառակ կողմում ստացվում են ուղղաձիգ կութեր: Սկզբում շարքը ձախից աջ լցնում են կիսախաչերով, այնուհետև նույն բանն անում հակառակ ուղղությամբ (նկ.13): Երկրորդ եղանակով ասեղնագործելիս կտորի հակառակ կողմում ստացվում են հորիզոնական կութեր: Խաչերն ասեղնագործում են միանգամից՝ առաջանալով աջից ձախ (նկ.14): Երրորդ եղանակով ստացվում են թեք խաչեր: Ասեղնագործում են ներքևից վերև (նկ.15):

Կիսախաչ Ա. երկկողմանի կար է: Երեսի և հակառակ կողմի կութերը մի անընդհատ գիծ են կազմում: Այս կարի կութերով (ուղիղ կամ թեք՝ անկյունագծային) ստացվում է պարզ կամ ցանցկեն նախշ:

Ասեղնագործում են երկու գործողությամբ․ սկզբում նկարի եզրագիծը կարում են թերակարով, այնուհետև, առանց նոր անցքեր բացելու, կարում հակառակ ուղղությամբ՝ լրացնելով թերակարը (նկ. 16, թվերը ցույց են