Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/475

Այս էջը հաստատված է

տալիս բանող թելի ընթացքը)։ Ուղիղ կութերի երկարությունը պետք է հավասար լինի, իսկ կութերի միջև արանք չմնա:

Հաշվարկով հարթակարն ասեղնագործում են թելերի հաշվարկով, ուստի գործվածքը պետք է լինի թելերի հավասարաչափ հյուսվածքով։ Կարելի է ասեղնագործել ցանկացած այլ գործվածքի վրա օգտագործելով ցանցակտավ։ Այս տեսակի համար գերադասելի են հաստ թելեր կութերի միջև արանքներից խուսափելու համար։ Կութերը լինում են ուղղաձիգ, հորիզոնական և թեք։ Ուղղաձիգ կութերի բարձրությունը և դասավորությունը կարգավորելով կարելի է ստանալ ատամնաձև և սանդղաձև նախշեր (նկ. 17, ա, բ)։ Ուղղաձիգ և հորիզոնական կութերի զուգակցությամբ ստացվում են ուրիշ նախշեր (17, գ, դ)։ Ասեղնագործում են ձախից աջ։ Ասեղը դուրս են բերում երեսակողմ, ուղղաձիգ կութ անում, ապա կրկին դուրս բերում երեսակողմ՝ նախկին կութից փոքր-ինչ աջ, նույն բարձրության վրա կամ ավելի բարձր, և անում հաջորդ կութը։

Հաշվարկով թափանցաբանվածքների դասին են պատկանում քանդակարերի զանազան տեսակներ։ Քանդակար Ա. անում են քարգահի օգնությամբ ձախից աջ (№ 40, 50, 60, 80 կոճի թելով)։ Այն հաճախ զուգակցում են բանվածքի այլ տեսակների հետ։ Քանդակարի վրա առաջին կութն անելու համար ասեղն անցկացնում են ապագա սյունիկի թելերի արանքով, ապա մտցնում գործվածքի մեջ՝ նոսրաշերտի եզրից 2-3 թել հեռավորության վրա: Այնուհետև թելը մերակաձև գցում են աջից ձախ, ասեղի վրա վերցնում նոսրաշերտի 4 թել և հանգույցը ձգում (նկ. 18)։ Կտորը քանդակարով խծպելու համար անհրաժեշտ է այն ուղիղ կտրել թելի երկայնքով։ Դրա համար կտորի եզրից քաշում են առաջին չվնասված թելը, որի հետքով էլ կտրում են կտորը։ Այնուհետև որոշում են ծալաշերտի լայնությունը. եթե այն պետք է լինի 2 սմ, ապա նոսրաշերտը սկսում են եզրից 4,5 սմ հեռավորության վրա՝ տեղ թողնելով ծալաշերտի համար։

Սփռոց կամ անձեռոցիկ խծպելիս, չորս կողմից մեկական թել են քաշում, որի համար սփռոցի երկու հակադիր անկյուններն ասեղով ծակում են, ծակած տեղում կտրում են միջնաթելի և հենքի մեկական թել։ Կտրած թելերը զգուշորեն ձգում են և կտրում հակառակ կողմից թելերի հատման մասում։ Այնուհետև բոլոր կողմերից քաշում են ևս 3-4 թել (կախված քանդակարի լայնությունից)։ Գործող թելի ընթացքը ցույց է տրված նկարում։ Քանդակար Ա–յան պարզագույն տեսակներն են սյունիկաձև, բզեզաձև, «պանկա» և այլ բանվածքները։ Երկայնական և լայնական քանդակարերի հատման տեղում ստացվող դատարկ քառակուսիները լցնում են «սարդանախշով» (նկ. 19)։


Սարդանախշ (նկ. 19)։ Գործող թելը ձգում են քառակուսու անկյունագծերի երկայնքով, ապա ուղղաձիգ և հորիզոնական ուղղություններով։ Գործող թելը փաթաթում են ձգված թելերի վրա, ընդ որում, վերջին թելի վրա կիսով չափ։ Բոլոր թելերի հատման կետում հանգույց են անում։ Սարդանախշն ստանում են ձգված թելերի և գործող թելի շրջանաձև միահյուսմանը։ Մի շրջան անելուց հետո բռնում են վերջին ձգված թելը և հետ գնում՝ թելերը միահյուսելով հակառակ հերթականությամբ։ Մի քանի շրջան անելուց հետո թելն ամրացնում են չփաթաթած թելի մոտ, ապա այն փաթաթում մինչև վերջ։ Քառակուսու եզրերն ասեղնագործում