մի մասերը սեղմելու համար, ինչպես նաև գրքի բլոկը պատրաստելիս տարբեր գործողություններ կատարելու ընթացքում։ Պետք է ունենալ տարբեր չափերի փայտե զույգ տախտակներ՝ պատրաստված հոծ փայտանյութից կամ բազմաշերտ նրբատախտակից։ Փափուկ փայտանյութի վրա պտուտակամամուլները թողնում են հետքեր։ Որպեսզի պատրաստի գրքի ծածկաշերտի վրա հետքերը չարտահայտվեն, սեղմելիս անհրաժեշտ է պտուտակամամուլների տակ դնել ստվարաթղթի կտոր։ Տախտակներից մեկի եզրին պետք է ամրացնել մետաղե անկյունիկ, որն անհրաժեշտ է գրքի բլոկի եզրահատման համար։
Աշխատելիս պետք է ունենալ հետևյալ նյութերը.
հատուկ թուղթ՝ պահպանակների պատրաստման համար։ Չլինելու դեպքում կարելի է օգտագործել գրասենյակային փափուկ թղթապանակներ կամ օֆսետային թուղթ,
ծխախոտի և կոնդեսատորային թուղթ՝ պատռվածքները կպցնելու և հնամաշ թերթերն ամրացնելու համար,
ամրաթուղթ, որը երբեմն օգտագործում են հետպահիչներ պատրաստելու, ինչպես նաև բլոկի կռնակը փակցնելու համար,
կազմարարական նյութ՝ կազմակափարիչներ պատրաստելու համար (սոսնձալաթ, արհեստական կաշի, մաշկալաթ, բումվինիլ ևն),
կազմարարական ստվարաթուղթ՝ կազմի կափարիչների կողեր պատրաստելու համար։ Կարելի է օգտագործել նաև հին, սակայն լավ պահպանված կողերը՝ մաքրելով սոսնձի մնացորդները,
հատուկ պոլիգրաֆիական թանզիֆ (կարելի է փոխարինել լավ օսլայած և արդուկած սովորական թանզիֆով կամ ձեռագործի հենքով),
սոսինձ, խորհուրդ է տրվում օգտագործել սինթետիկ (ՊՎԱ) կամ «սինթետիկ դիսպերսային սոսինձ»։ Սոսինձն օգտագործում են բլոկներն առանց կարի սոսնձելու, կռնակը փակցնելու, կւսզմակող պատրաստելու և բլոկին կպցնելու համար (կազմադրում)։ Գիրքը կազմված է գրքի բլոկից, պահպանակներից և կազմի կափարիչից։ Այդ մասերից յուրաքանչյուրը պատրաստվում է առանձին։ Գրքի բլոկը պատրաստելուց հետո պատրաստվում են պահպանակները, իսկ հետագա մշակումից հետո պատրաստի գրքի բլոկը դրվում է առանձին պատրաստված կազմակափարիչի մեջ, որը պահպանակների օգնությամբ միացվում է գրքի բլոկին։
Գրքի բլոկը կազմված է տպագրված թղթե թերթերի (մամուլների) լրակազմից, որն ընդգրկում է տվյալ ստեղծագործության լրիվ տեքստը, նկարազարդումները, նախաբանը, ցանկը ևն։ Թղթե թերթերը ծալվում են տետրով։ Տարածում է ստացել բլոկը սոսնձով ամրացնելու եղանակը (սոսնձած կամ անկար բլոկ)։ Այն կիրառվում է ամսագրեր, տպագրված առանձին թղթեր կամ խիստ մաշված գրքեր կազմելիս։
Տետրերի կամ առանձին թերթերի միակցման տեղը կոչվում է բլոկի կռնակ։ Բլոկի 3 կողմը եզրահատելուց առաջացած հարթությունները կոչվում են վերին (գլխամաս), ստորին (պոչամաս) և կոնքի (առջևի) եզրահատվածքներ։ Վերին և ստորին եզրահատվածքների միջև տարածությունը կոկի բարձրութոչվում է բլյուն, իսկ առաջին և վերջին թերթերի միջև տարածությունը՝ բլոկի հաստություն։ Բլոկի տետրերի ամրակցման հուսալիությունը բարձրացնելու համար կռնակին սոսնձվում են եզրիչի (կապտալ) ժապավենները և թուղթը։ Եզրիչը բամբակե կամ մետաքսե երիզ է հաստ, գունավոր ծայրով, որն ամրացվում է բլոկի կռնակի ծայրերին վերին և ստորին եզրահատվածների մոտ։ Վերին եզրիչը սոսնձելուց առաջ կռնակին ամրացվում է նաև էջանիշը։
Բլոկի պատրաստումը։ Բլոկը նախ պետք է անջատել կազմի կափարիչներից։ Դրա համար, ձախ ձեռքով բռնելով ամբողջ բլոկը, աջով տիտղոսաթերթի հետ պոկում են բլոկին ամրացված պահպանակը (կցաթերթ)՝ ազատելով կողերին փակցված թանզիֆի մի մասը կամ քուղերի ծայրերը, ապա թանզիֆը կամ քուղերը պոկում կողերից։ Այնուհետև ստուգում են բլոկի ամրությունը և առանձին տետրերի կռնակների պահպանվածությունը։ Եթե կռնակն ամբողջովին պահպանվել է, ապա դրան կարելի է սոսնձել նոր թանզիֆ՝ նախապես հեռացնելով հին թանզիֆի և սոսնձի մնացորդները։ Այնուհետև նոր թանզիֆին կարում են թուլացած տետրերը (յուրաքանչյուրն առանձին)՝ կռնակի վրա հանգուցելով կցակարի թելերը։ Եթե բլոկը պիտանի չէ, պետք է այն հավաքել առանձին տետրերով և նորից կարել։ Բլոկի կազմատումը սկսում են թելերը կռնակի կողմից երեսանց կտրելով, որից հետո բացում են յուրաքանչյուր տետրի միջնամասը, նրա ծալքից (ներսի ծալատեղից) հեռացնում թելերի մնացորդը և տետրերը բլոկից առանձնացնում։ Եթե բլոկը ամրացված է մետաղալարե բռնակներով, ապա կռնակի արտաքին կողմից դրանց ծայրերը պետք է դանակով բացել և դանակի օգնությամբ յուրաքանչյուր տետրի ծալքից հանել բռնակները։ Գրքում յուրաքանչյուր տետր բաղկացած է 8, 16, երբեմն էլ 32 էջից և ունի իր կարգահամարը (գլխավոր մամլանիշը), որը դրվում է տետրի