ատրճանակտտիպ բռնակ և այլ հարմարանքներ։
Կինոժապավեն։ Կինոսիրողների համար թողարկվում են տարբեր երկարության (7, 5, 10, 15, 30 մ) և 8 մմ լայնության (1x8 մմ և 1x80 մմ) միակողմանի ծակատումով, կրկնակի (2x8 մմ և 2x80 մմ) երկկողմանի ծակատումով և 16 մմ լայնության (1x16 մմ) միա- և երկկողմանի ծակատումներով կինոժապավեններ (նկ. 3)։ 8-մմ-անոց ժապավենի կինոկադրի չափերն են՝ 3,55x47 մմ (սովորական ձևաչափ) և 4,12x5,69 մմ։ 16 մմ-անոց ժապավենի կինոկադրի չափերն են՝ 7,42x10,05 մմ։ «C» տեսակի կինոժապավենը սովորականից տարբերվում է կադրի մեծացված ձևաչափով, ծակատումների տեղաբաշխումով և անցքերի ձևով։
Սիրողական ֆիլմերը նկարում են սև-սպիտակ կամ գունավոր հակադարձելի կինոժապավենի վրա, որը նվազեցնում է ֆիլմի ծախսերը, դյուրացնում մոնտաժումը և հնարավորություն տալիս ստանալ բարձրորակ պատկեր։
Ֆիլմերի մոնտաժումը և պահպանումը։ Սիրողական հնչյունավորված ֆիլմը մոնտաժելու համար ըստ սյուժեի ընտրում և իրար են սոսնձում կինոժապավենի առանձին կտորների վրա նկարահանված պիտանի հատվածները։ Հակադարձելի կինոժապավենի վրա նկարված ֆիլմերում ցանկալի է, որ միացման տեղերը քիչ լինեն, քանի որ դա իջեցնում է ֆիլմի որակը։
8 մմ-անոց նեղժապավենային ֆիլմերի մոնտաժման համար թողարկվում են հատուկ սեղանիկներ։ Դրանք բաղկացած են անհրաժեշտ կադրերն ընտրելու և ճիշտ մոնտաժմանը հետևելու կինոպրոյեկցիոն սարքից (ունի ժապավենաձգիչ մեխանիզմ, լույսի աղբյուր, օբյեկտիվ, լուսավորվող էկրան), կոճերով երկու բարձակից և սոսնձման մամլիչից։ Կինոպրոյեկցիոն սարքով էկրանի վրա ստեղծվում է շարժապատկերը։ Կինոժապավենի դեպի առաջ կամ հետ շարժումն ապահովում է ժապավենաձգիչ մեխանիզմը։ Սոսնձման մամլիչը փոքր սալիկ է, որին ծխնիներով ամրացված են սեղմիչ թիթեղներ և դանակ։ Սալիկի վրայի ատամիկները նախատեսված են ժապավենի սոսնձվող մասերը ճիշտ միակցելու համար։ Որպես սոսինձ օգտագործում են 15 մլ էթիլային սպիրտի և 35 մլ քլորոֆորմի խառնուրդը։
Պատրաստի ֆիլմերը պահում են հատուկ ֆիլմապահարաններում (մետաղե տուփ՝ ցանցավոր հատակով, որի տակ դրվում է խոնավացնող լուծույթով ներծծված պորոլոնի կամ գործվածքի կտոր)։ Ժապավենը տուփի մեջ տեղադրելիս թուլացնում են հոլովակի փաթաթվածքը, որպեսզի խոնավացնող նյութի գոլորշին հասնի կինոժապավենի մակերևույթին։ Որպես խոնավացնող նյութ օգտագործում են 13 գ իզոպրոպիլային սպիրտի, 40 գ գլիցերինի և 47 մլ թորած ջրի խառնուրդը։
Կարելի է օգտագործել նաև որոշ աղերի, օրինակ, կերակրի աղի լուծույթը, որը ապահովում է մոտ 70 % հարաբերական խոնավություն։
Ֆիլմերի հնչյանավորում։ Սիրողական ֆիլմերը հնչյունավորում են ձայնագրելով կամ նկարահանման ընթացքին զուգահեռ, կամ նկարահանելուց և մոնտաժելուց հետո։
Զուգահեռ ձայնագրությունը կատարում են առանձին մագնիտոֆոնի կամ Կ. ա-ի վրա տեղադրված ձայնագրման հարմարանքով։ Կինոսիրողների մեծ մասը ֆիլմը հնչյունավորում է նկարահանելուց և մոնտաժելուց հետո։ Լավագույն արդյունք է ստացվում, երբ ձայնը վերարտադրվում է նույն կինոժապավենի (պատկերով) վրայի մագնիսական հնչյունագրից։
8-մմ-անոց ֆիլմերը հնչյունավորելու համար ձայնը գրանցում են առանձին մագնիտոֆոնի վրա։ 16 մմ-անոց ֆիլմերը նկարահանելուց և մոնտաժելուց հետո հնչյունավորելու համար ձայնագրումը նպատակահարմար է կատարել կինոժապավենի մագնիսական շավիղի վրա։ Մագնիսական շավիղով 8 մմ-անոց կինոժապավեններ և համապատասխան Կ. ա-ներ ՀՀ-ում չեն արտադրվում, այդ պատճառով 8 մմ-անոց սիրողական ֆիլմերի հնչյունավորման մատչելի եղանակը մնում է նկարահանելուց և մոնտաժելուց հետո ձայնագրումը և համաժամացումը։ Երբեմն կիրառվում է «հնչյունագրով» նկարահանման եղանակը (նկարահանումը կատարվում է