երկար լինի։ Թելի կարճ ծայրը պետք է 5-7 սմ երկար լինի ծոպի փաթաթվող մասի երկարությունից։ Թելը դնում են ծոպի թելախրձի վրա՝ ծալված մասով դեպի վար։ Թելի երկար ծայրը վերից վար փաթաթում են կարճ ծայրի և ծոպի թելախրձի շուրջը։ Գալարաշարն ավարտում են թելի ծալված մասին 1-2 սմ չհասած։ Թելի ծայրն անցկացնում են օղակի միջով, ապա, թելի կարճ ծայրը դեպի վեր ձգելով, ամրացնում։
Պայուսակ։ Պատրաստում են 234 մ երկարության և 2,5 մմ հաստության քուղ և 1 սմ տրամագծով 4 մետաղական օղակ։ Քուղը բաժանում են 5 մ երկարության՝ 46, 1,5 մ երկարության 1 և 70 սմ երկարության 3 մասերի։ Սկզբում, ըստ գծագրի, պատրաստում են բռնակները, աշխատանքային բարձին միմյանցից 25 սմ հեռավորության վրա (1) ամրացնում են երկու օղակ։ Օղակներից մեկին օղակաձև ամրակապում են 5 մ երկարության մեկ թել, որի ծայրերն անցկացնում են մյուս օղակի միջով։ Օղակների շրջակապումը շարունակում են այնքան ժամանակ, մինչև որ թելերի թիվը օղակների միջև հասնի ութի։ Թելի երկու ծայրով մի օղակից դեպի մյուսը տափակ քուղ (1-8-1) են հյուսում (2)։
Վերցնում են 1,5 մ երկարության լրացուցիչ թել, երկտակում և վրան ռեպսաձև հանգույցով ամրացնում 44 թել՝ յուրաքանչյուրը 5 մ երկարության։ Կրող թելի ծայրերը միացնում են և շրջանաձև հյուսում պայուսակը։ Սկզբնական բրիդի տակ հյուսում են 2-րդ բրիդը՝ 70 սմ երկարության լրացուցիչ թելի վրա։ Այնուհետև հյուսում են ըստ գծագրի (3)։ Աշխատանքն ավարտելուց հետո պայուսակը շուռ են տալիս շրջոնքի կողմը։ Հակադիր կողմերի թելերը հանգուցակապում են, ասեղով կարում և ավելորդ մասերը կտրում։
Կուլոն։ Վերցնում են 14 մ երկարության և 1 մմ հաստության թել և 8 մմ տրամագծով ուլունքահատ։ Կտրում են 60 սմ երկարության 14 թել և 2,5 մ երկարության 2 թել։ Կուլոնը հյուսում են ըստ գծագրի, վերցնում են 60 սմ երկարության 2 թել և մեջտեղից երկու ուղղությամբ հանգուցաշղթա հյուսում (2 սմ երկարության)։ Շղթան երկտակում են և ստացված 4 թելերով կրկնակի տափակ հանգույց հյուսում (1-2-1)՝ ստանալով շղթայական հանգույց։ Տափակ հանգույցի հանգուցաթելի վրա բանող թելով ռեպսաձև հանգույց են հյուսում։ Նույն թելին ռեպսաձև հանգույցով ամրացնում են 60 սմ երկարության 6 թել։ Ստացված բրիջի տակ հյուսում են երկրորդը։
Կուլոնը հյուսում են խեցենախշով՝ կենտրոնում տեղավորելով մեկ «խեցու» չափ ուլունքահատ։ Թելի ծայրերը կտրում են (թողնելով 1 սմ), անցկացնում հակառակ կողմը և ամրացնում (կարում կամ սոսնձում):
Քուղը հյուսում են առանձին. վերցնում են 2,5 մ երկարության 2 թել և հյուսում անհրաժեշտ երկարության հանգուցաշղթա։ Շղթայի ծայրն անցկացնում են կուլոնի օղակի միջով, ծայրերն ամրացնում (կարում կամ սոսնձում), ապա ամրացման տեղը շրջակապում։
Լրագրապանակ հյուսելու համար վերցնում են 2 մմ հաստության 300 մ թել, 1 սմ տրամագծի փայտե կամ պլաստմասսայե 9 ուլունք, 40 սմ երկարության 3 ձողափայտ։ Լրագրապանակը բաղկացած է 2 կտորից՝ հիմնական և գրպանի։
Հիմնական կտորի համար անհրաժեշտ է 4 մ երկարության 42 թել։ Թելերը երկտակում են և օղակաձև ամրակապում ձողափայտին։ Հյուսում են ըստ գծագրի։ Ուլունքահատի միջով անցկացնում են երկու հանդիպական թեք բրիջների հանգուցային թելերը (1)։ Հորիզոնական բրիջը հյուսում են 40 սմ երկարության լրացուցիչ թելի վրա (2)։
Գրպանի կտորի համար անհրաժեշտ է 2 մ երկարության 42 թել։ Թելերը երկտակում են, ռեպսաձև հանգույցով ամրացնում 2-րդ ձողափայտին, ապա հյուսում ըստ գծագրի։ Հիմնական և գրպանի կտորները միմյանց միացնելու համար հիմնական կտորի թեյերի վրա, առաջինից 0,5 սմ հեռավորությամբ, հյուսում են երկրորդ հորիզոնական բրիջը։ Բրիջը հյուսում են 3-րդ ձողափայտի վրա։ Գրպանի կտորը դնում են հիմնականի վրա և գրպանի պաստառի թելերը հելունով անցկացնում հիմնական կտորի հակառակ կողմը՝ երկու հորիզոնական բրիջների միջև (ձողափայտից վերև)։ Գրպանն ամրացնելու հաճար վերջինիս թելերի վրա հակառակ կողմից հորիզոնական բրիջ են հյուսում։
Այնուհետև վերցնում են 16 մ երկարության 2 թել և 4 մ երկարության 1 թել։ Դրանք մեջտեղի մասում ամրացնում են աշխատանքային բարձին և 3 թելի վրա ոլորաքուղ հյուսում։ 4 մետրանոց թելը հանգուցային է, 16 մետրանոց թելերը՝ բանող։ Քուղի մի կողմի երկարությունը 30 սմ է։ Քուղի թելերը ռեպսաձև հանգուցակապում են լրագրապանակի վերևի ձողափայտին՝ հիմնական կտորից աջ և ձախ։ Ոլորաքուղը շարունակում են հյուսել մինչև գրպանի ձողափայտին հասնելը, ռեպսաձև հանգույցով ամրակապում գրպանի ձողափայտին, ապա շարունակում հյուսել մինչև երրորդ ձողափայտին հասնելը։ Քուղը դարձյալ ձողափայտին են ամրացնում ռեպսաձև հանգույցով և աշխատանքն ավարտում ծոպերով։
Կապիչներով գոտի։ Անհրաժեշտ է երկու գույնի նրբաքուղ (29 մ մուգ և 14