յուրաքանչյուր 1 մ³–ին՝ 60 կգ քար)։ Արագ տաքացնելու համար քարերին ավելացնում են մոտ 25 % (ըստ զանգվածի) թուջե ձուլակներ, որոնք արագ տաքանում են և լավ կուտակում ջերմությունը։
Խուցը սարքավորում են 220x270 մմ չափի դռնակներով, որոնցով գոլորշի առաջացնելու համար լցվում է տաք ջուր շերեփով կամ ճկափողով։ Կաթսայի կամ բաքի տարողությունը պետք է հաշվարկել այնպես, որ մեկ լողացողի համար ծախսվի 60-70 °C ջերմաստիճանի 7-10 լ ջուր։
Գործնականում բավականաչափ պարզ վառարան կարելի է սարքել երկու մետաղե տակառներից, որոնց մեկն օգտագործում են որպես կրակարան՝ սարքավորելով այն 270x260 մմ չափի հնոցադռնակով, մոխրանոցի հետ սնդուով կրակակալներով, մյուսը՝ որպես ջեռաքար։
Քարե վառարանը (ջեռաքարը) պետք է տեղադրել այնպես, որ այն միաժամանակ տաքացնի շոգեսենյակը, լողասենյակը և հանդերձարանը։ Վառարանի 50-60 սմ-ից ոչ պակաս խորությամբ հիմքը պատրաստում են խամքարի բետոնից կամ կարմիր աղյուսից։ Վառարանի և պատի հիմքերի միջև թողնում են 60 մմ տարածություն և լցնում ավազով։ Ծխնելույզը շարում են աղյուսից 19x19 սմ անցքով կամ օգտագործում 150 մմ տրամագծով ասբեստացեմենտային խողովակ։ Տանիքի հիմնակմախքի փայտե տարրերը պետք է տեղադրել խողովակից