Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/595

Այս էջը հաստատված է

հարուստ լինի սննդանյութերով և ունենա փուխր-կնձիկային, խոնավատար և ջրանցիկ կառուցվածք։ Աշնանն անհրաժեշտ է հողը վերափորել 30-40 սմ խորությամբ, պարարտացնել օրգանական պարարտանյութերով (գոմաղբ՝ 1 մ²–ին 35 կգ, թռչնաղբ՝ 1 մ²–ին՝ 100-120 գ, տորֆակոմպոստ՝ 1 մ²–ին՝ 1-1,2 կգ)։ Գարնանը հողը փորել ավելի մանր, քան աշնանը և տալ բուսահող (1 մ²–ին՝ 46 կգ) կամ Ռիգայի «Բ» հանքային պարարտանյութ (1 մ²–ին՝ 15-20 գ)։

Գ-ները ավելի լավ են զարգանում և հազվադեպ են ախտահարվում սնկային հիվանդություններով, եթե նախկին վայրում տնկում են 3-5 տարուց ոչ շուտ։ Պետք է խուսափել Գ. տնկել այն վայրերում, որտեղ նախորդ տարում բույսերը վարակված են եղել սնկային հիվանդություններով։ Եթե հնարավոր չէ բույսերի հաջորդափոխումը, ապա փոխել Գ-ների համար նախատեսված փոսիկների գրունտը և հաճախակի կրացնել հողամասը։

Պարարտանյութեր. Գ-ներ տնկելիս պետք է հողը պարարտացնել սուպերֆոսֆատով (10 լ ջրին՝ 50 գ՝ 8-10 փոսիկի համար կամ 8-10 գ չոր վիճակում՝ յուրաքանչյուր փոսիկին)։ Վեգետացիայի շրջանում 2-3 շաբաթը մեկ անգամ հաջորդաբար սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով, օգտագործել փտած գոմաղբի թուրմ 1:10 հարաբերությամբ (2-3 լ թուրմ՝ 10 լ ջրին՝ 8-10 թփի համար), թռչնաղբ 1:20 (2 լ թուրմ՝ 10 լ ջրին՝ 5-8 թփին)։ Ազոտով աղքատ հողերը նույնպես կարելի է պարարտացնել (նաև աճման սկզբում)՝ տալով ազոտական պարարտանյութեր ամոնիումի սուլֆատի կամ ամոնիակային բորակի ձևով (1 մ²-ին՝ 15 գ)։

Գ-ների ծաղկման սկզբում հեղուկ ազոտական պարարտանյութերով և գոմաղբաջրով (թռչնաղբի թուրմով) լրացուցիչ սնուցումը պետք է դադարեցնել և սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով։ Սուպերֆոսֆատը և կալիումական պարարտանյութերը տալ հետևյալ հաշվով. 10 լ ջրին՝ 25-30 գ՝ 5-8 թփին, մոխիր 100 գ՝ 5-8 թփին։

Տնկումը. խորհուրդ է տրվում Գ. տնկել բաց գրունտում, ուշ գարնանային ցրտահարություններն անցնելուց հետո (մայիսի կեսերից)։ Նախ պետք է տնկել պալարավոր Գ-ները, ավելի ուշ (հունիսի 5-ից ոչ շուտ) կտրոնայինը։ Եթե տնկում են ավելի շուտ, ապա անհրաժեշտ է ցրտահարությունների ժամանակ դրանք գիշերը ծածկել ստվարաթղթե տուփերով, թղթե պարկերով։ Վերատնկելուց 5-7 օր առաջ Գ-ները դուրս բերել այգու ստվերոտ և քամուց պաշտպանված մասը, որպեսզի հարմարվեն բաց գրունտի պայմաններին։ Գրունտում տնկելուց 5-6 ժամ առաջ թաղարներում տնկած բույսերը ջրել մինչև հողագնդի լրիվ խոնավանալը։ Թզուկ սորտերի արմատապալարները խորհուրդ է տրվում տնկել միմյանցից 50 սմ, միջաաճները՝ 60-70 սմ, բարձրաճները՝ 80-100 սմ հեռավորության վրա։ Տնկման համար պետք է փորել 30 սմ x 30 սմ x 30 սմ չափերի փոսեր։ Եթե հողը նախապես չի պարարտացվել, ապա փոսիկի հատակում դնել 1-2 կգ գոմաղբ կամ կոմպոստ և խնամքով խառնել հողի հետ։ Գոմաղբի վրա լցնել հողի հետ խառնված հանքային պարարտանյութեր (15-20 գ)։ Գոմաղբի փոխարեն կարելի է օգտագործել տերևային բուսահող (յուրաքանչյուր թփին՝ 3-5 կգ)՝ միաժամանակ դրա չեզոքացման համար ավելացնելով փայտի մոխիր (50-70 գ)։

Բարձրաճ Գ-ներն անհրաժեշտ է անմիջապես կապել նախապես փոսերում խփված ցցերին։ Բույսը պետք է տնկել ցցին մոտ՝ խորացնելով պալարի վզիկը հողի մեջ 3-5 սմ։ Կտրոնային Գ-ները և սերմնաբույսերը պետք է տնկել խոր մինչև առաջին զույգ իսկական տերևները։ Տնկած բույսերն անմիջապես ջրել և ծածկել չոր հողով։ Եթե բույսերն աճեցվում են արկղերում կամ ջերմոցներում, ապա հանելիս արմատների մեծ մասը վնասվում է։ Որպեսզի արմատակալումը հաջողությամբ կատարվի բույսը