Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/621

Այս էջը հաստատված է

են Մորենո, Հերտրուդ, Գարիբալդի և այլ սորտերը։

ՀԱՂԱՐՋԵՆԻ ԵՎ ԿՈԿՌՈՇԵՆԻ (աճեցումը), բնութագրվում են բարձր ձմռադիմացկունությամբ և բերքատվությամբ։ Դրանց արմատները հողի մեջ խոր չեն թափանցում (10-40 սմ, հազվադեպ՝ մինչև 1 մ) և գտնվում են հիմնականում թփի պսակի տակ։

ՀՀ-ում սև հաղարջենու սորտերից տարածված են Ացիդեն-բլաքը, Լագրոմազիան, Սև խոշորապտուղը, կարմիր հաղարջենու սորտերից՝ Հոլանդական կարմիրը. Կովկասյանը, Բալանմանը, ոսկե հաղարջենու սորտերից՝ Կրանդալը, կոկռոշենու սորտերից՝ Խաուտոնը, Սև մեգուսը, Ւզումրուդնին։ Հ. և կ-ու ագրոտեխնիկան նույնն է։ Սև հաղարջենին խոնավասեր և համեմատաբար դիմացկուն բույս է, լավ է աճում ցածրադիր, խոնավ, քամուց պաշտպանված հողամասերում։ Կարմիր և սպիտակ հաղարջենին ավելի լավ է տնկել առավել բաց տեղում։ Տնկելու համար պետք է փորել 30-40 սմ խորության և 50-60 սմ լայնության փոսեր, որի մոտ 3/4-ը լցնում են բերրի, նախօրոք պարարտանյութ խառնած հողով։ Մեկ փոսի մեջ լցնում են 1-2 դույլ կոմպոստ (բուսահող կամ տորֆ), 150-200 գ սուպերֆոսֆատ, 40-60 գ կալիումի սուլֆատ (կարելի է 20-25 գ կալիումի քլորիդ կամ 30-40 գ փայտի մոխիր)։ Գարնանը տնկելիս կարելի է տալ ազոտական պարարտանյութեր (30-40 գ ամոնիումի սուլֆատ)։ Հ. և կ. կարելի է տնկել և՛ գարնանը, և՛ աշնանը։ ՀՀ-ում արդյունավետ են աշնանային տնկումները (հոկտեմբերին)։ Թփերը տնկում են 2-2,5 մ միջշարային և 1-1,5 մ միջբուսային հեռավորությամբ։ Լրացուցիչ լավ արմատներ ստանալու համար տնկիները պետք է արմատավզիկից 6-8 սմ խորը տնկել։ Տնկման ժամանակ հողը պետք է պնդացնել, թփի շուրջն անել փոսիկ, ջրել և մուլչապատել տորֆով կամ բուսահողով։ Չորային տարիներին թփերը պետք է 3-4 անգամ ջրել վեգետացիայի (շրջափուլի) ընթացքում։ Թփերի շուրջը և միջշարքերում հողը պետք է կանոնավոր քաղհանել և փխրեցնել (2-3 շաբաթը մեկ անգամ), մշակել 6-8 սմ խորությամբ, միջշարքերը՝ մինչև 10-12 սմ։ Աշնանը ցանկալի է միջշարքերը վերափորել 10-12 սմ խորությամբ։ Սև հաղարջենին հեշտությամբ բազմացվում է փայտացած կտրոններով, կարմիր հաղարջենին և կոկռոշենին՝ անդալիսով։ Բերրի հողերն առաջին տարում կարելի է չպարարտացնել։ Հաղարջենին ավելի շատ ֆոսֆորի պահանջ ունի, իսկ կոկռոշենին՝ կալիումի։ Երկրորդ տարվանից թփի շուրջը հողը պետք է բարելավել, լցնել օրգանական և հանքային պարարտանյութեր։ Առաջին 3-5 տարիների ընթացքում միջին բերրիության հողում մեկ թփին պետք է տալ 30-50 կգ օրգանական պարարտանյութ, հանքայինից՝ 400-500 գ սուպերֆոսֆատ (կամ 200 գ սուպերֆոսֆատ՝ 300-400 գ ոսկրալյուրի կամ ֆոսֆորալյուրի հետ), 150-200 գ կալիումի քլորիդ։ Եթե գոմաղբ չի ավելացվել, գարնանն անհրաժեշտ է տալ ազոտական պարարտանյութ՝ 25-30 գ ամոնիակային բորակ 1 մ²–ին։ Հողի բերրիությունը