է մահճակալ-բազմոցից, գրքերի, զգեստների և սպիտակեղենի համակցված պահարանից, գրասեղանից կամ սեկրետերից։ Առավել հարմար են կազմովի հավաքածուները, որոնց բաժանմունքների խորությունն ու բարձրությունն ավելի փոքր պետք է լինեն, քան սովորական կահույքինը։ Մ. կ-ի հիգիենիկ հատկությունները բարելավելու նպատակով այն պատում են նիտրաարծնաներկով կամ անգույն լաքով։ Շատ կարևոր է նաև Մ. կ-ի հարդարանքի գույնը։
ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿ, երեխաներին հատկացնում են մեկուսացված, լուսավոր, ցանկալի է արևահայաց սենյակ։ Մ.ս–ում երեխան քնում է, պարապում, խաղում, նկարում, դեռահասները ձայնագրություններ են լսում, զբաղվում լուսանկարչությամբ, ռադիոտեխնիկայով, մոդելավորմամբ։ Ուստի, Մ. ս. կահավորելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքը և հնարավորին չափ ընդարձակ տարածություն հատկացնել աշխույժ խաղերի համար։ Մ. ս-ում ոչ մի ավելորդ իր չպետք է լինի։ Եթե ընտանիքում երկու երեխա կա, նախընտրելի է ծալովի կահույքը (օրինակ, ցերեկը հավաքվող մահճակալներ)։ Հարմար են նաև պատի տափակ պահարանի մեջ ներկառուցված բացովի մահճակալները։ Օգտագործում են նաև երկհարկանի մահճակալներ։ Անվտանգության համար վերևի մահճակալի եզրերին ճաղաշար են ամրացնում։ Մ. ս. սովորական մահճակալներով կահավորելիս դրանց միջև կարելի է տեղավորել սպիտակեղենի ցածր պահարան։ Գերադասելի է մահճակալների անկյունային տեղադրումը։ Խորհուրդ չի տրվում մահճակալները դնել երկու զուգահեռ պատերի երկայնքով դեմ դիմաց, քանի որ առաջանում է երկար անհրապույր միջանցք։ Սենյակի բավարար լայնքի դեպքում (3 մ և ավելի) մահճակալներից մեկը կարելի է դնել երկայնական պատին ուղղահայց։ Դա հնարավորություն կտա սենյակը բաժանել տարբեր նպատակների համար նախատեսված հատվածների (պարապելու համար՝ լուսամուտի մոտ, քնելու համար՝ խորքում)։ Սենյակը կարելի է հատվածների բաժանել նաև լայնքով դրված երկու ցածր բաժանմունքավոր պահարաններով։ Շատ կարևոր է պարապելու անկյունի ճիշտ կահավորումը։ Դպրոցականների պարապմունքների համար անհրաժեշտ են գրասեղան, սեկրետեր։ Ցածր դասարանների աշակերտների համար հարմար է դպրոցական նստարանի տեսքով փոքր սեղանը։ Որպես սեղան կարելի է օգտագործել լայն լուսամուտագոգը (տես Ննջասենյակ)։ Չափազանց կարևոր է սեղանի ճիշտ լուսավորությունը, բնական լույսը պետք է ընկնի ձախից, իսկ սեղանի լամպը պետք է հավասարաչափ և բավարար լուսավորի սեղանի ամբողջ հարթությունը (տես Լուսավորություն)։ Մ. ս-ում երկու սեղան ունենալիս դրանք տեղադրում են կողք-կողքի։ Այդ դեպքում աթոռները պետք է ուղղված լինեն դեպի լուսամուտը։ Սեղանները կարելի է դնել նաև այնպես, որ անկյուն կազմեն և դրանցից մեկը լուսավորվի ձախից։ Մ. ս-ի կահույքը (զգեստապահարան, սպիտակեղենի և խաղալիքների պահարաններ) պետք է հասանելի լինի երեխային։ Հարմար են